Աղազարյանի ինտիմ խոսակցությունները խնդրահարույց նամակների մեջ էին. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

Դեռ ծանոթ չեմ այդ տեղեկատվությանը, բայց ենթադրում եմ, որ այն գործի շրջանակում է, որի հետ կապված մինչ վարչապետի խնդրանքը պարոն Աղազարյանը ներգրավված էր։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելուն՝ այս մասինասաց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Շուրջ կես տարուց ավելի է, ինչ պարոն Աղազարյանը ներգրավված է այդ քրեական գործում, ենթադրում եմ՝ դրա հետ է կապված։ Կգա դատախազը, հարցեր հղելու հնարավորություն կունենանք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից հեռացված է։

Ինչ վերաբերում է Հակոբ Ասլանյանին, Հասմիկ Հակոբյանը նշեց, որ դեռևս օրակարգ չկա. «Եթե վարչության առաջիկա նիստում այդ հարցը ներգրավվի, ապա կլինի։ Վարչության նիստից հետո նոր կուսակցականները տեղեկանում են դրա մասին»։

Հարցին՝ որքանո՞վ է ժողովրդավարության մեջ տեղավորվում այն, որ մարդու՝ որոշ հարցերի վերաբերյալ անհամաձայնությունը կարող է դառնալ նրան խմբակցությունից հեռացնելու առիթ, պատգամավորը պատասխանեց. «Պարոն Ասլանյանի հետ մենք մեկ խմբակցության մեջ ենք եղել, նրա կարծիքը մենք կարող էինք լսել խմբակցության նիստի ժամանակ, որը չենք լսել։ Այդ մասին տեղեկացել ենք հրապարակային ելույթից, և նա հայտարարել է, որ համագործակցությունը սառեցնում է խմբակցության հետ։ Չկա նման դեպք, երբ կարելի է սառեցնել համագործակցությունը։ Պարոն Ասլանյանը խմբակցության նիստին ոչ մի անհամաձայնություն չի հայտնել, ավելին՝ ապշած էր լսածից։ Հետո մենք մամուլից ենք տեղեկանում նրա անհամաձայնության մասին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ խմբակցությունում բոլորը կարող են անվերջ հերթագրվել, հարցեր ուղղել, կարծիքներ հայտնել։ Ինքս Աղազարյանի նամակագրությունը չեմ կարդացել, քանի որ ենթադրել եմ, որ ինձ տհաճ կլինի այդ ամենը կարդալը։ Բայց գործընկերներս, ովքեր կարդացել են, հնարավորություն եղել է նրանցից լսելու իմ մտահոգությունների պատասխանները»։

Մանրամասները՝ տեսանյութում։