Պայթյուն Մոսկվայում․ զոհվել է ռուսական բանակի գեներալ Իգոր Կիրիլովը

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Երեքշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի բնակելի շենքի մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել են ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։ ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է, որ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում «պայթուցիկ սարք է գործի դրվել, որը տեղադրված է եղել բնակելի շենքի մուտքի մոտ կայանված ինքնագլորում», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պայթյունի հետևանքով զոհվել են գեներալ-լեյտենանտ Կիրիլովը և նրա օգնականը։

Գեներալը լայն համբավ է ձեռք բերել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո՝ պարբերաբար ելույթ ունենալով լրագրողների համար ճեպազրույցներում։ Նա բազմիցս, առանց ապացույցների, հայտարարել է, որ Կիևը ներգրավված է քիմիական և կենսաբանական զենքի մշակման մեջ:

54-ամյա Կիրիլովը ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար է դարձել 2017 թվականի ապրիլին։

Դեպքի վայրից վերցվել են պայթուցիկ սարքի բաղադրամասերը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Գործակալության աղբյուրը պնդում է, որ սարքի հզորությունը կազմել է մոտ 300 գրամ տրոտիլ։ Պայթյունի ալիքից կոտրվել են դեպքի վայրի դիմաց գտնվող բնակելի շենքի պատուհանները։

Ուկրաինան չի մեկնաբանել Մոսկվայում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել է գեներալը։

Նախորդ օրը Ուկրաինայի անվտանգության խորհուրդը Կիրիլովին քրեական գործով հեռակա կասկածյալ է ճանաչել. ուկրաինական հատուկ ծառայության տվյալներով՝ գեներալը պատասխանատու է արգելված քիմիական զենքի «զանգվածային օգտագործման» համար «Ուկրաինայի արևելյան և հարավային ճակատներում»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի