Կառավարությունը կվերանայի ՓՄՁ-ների արտոնագրային վճարի համար սահմանված տարածքի առավելագույն շեմը

Լուրեր

03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
Բոլորը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում պատասխանատուներին հանձնարարել է քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը:

«Մասնավորապես ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմ հանդիսացող 600մ2 պահանջի փոխարեն սահմանվել է 100մ2-ը:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստի ժամանակ բարձրացվել են հնարավոր ռիսկերը տվյալ ոլորտի տնտեսվարողների համար: Հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կառավարության քաղաքականությունը՝ հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն»,-  ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: