Ադրբեջանը ցանկացել է Հնդկաստանից զենք գնել, սակայն Նյու Դելին մերժել է․The Print

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Հայաստանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, որը մի քանի տեսակի զենք և պաշտպանական համակարգեր է գնում Հնդկաստանից, Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով տեղեկացրել է, որ ցանկանում է զենք գնել Նյու Դելիից՝ կշեռքի նժարները հավասարակշռելու համար, գրում է հնդկական The Print-ը։

Միաժամանակ, լրատվամիջոցը նշում է, որ խնդրանքը, որը եկել էր շատ բարեկամ երկրի միջոցով, անտեսվել է Հնդկաստանի կողմից։ Ըստ աղբյուրի՝ Նյու Դելին հասկացրել է բարեկամ երկրին, որ Հնդկաստանն է որոշում իր երկկողմ հարաբերություններն ու առաջնահերթությունները, և չի ցանկանում, որ որևէ այլ երկիր միջնորդ լինի։ Իրավիճակին ծանոթ աղբյուրները The Print-ին ասել են, որ Բաքուն երբեք ուղղակիորեն չի շոշափել այդ թեման Նյու Դելիի հետ՝ ո՛չ պաշտոնապես, ո՛չ էլ ոչ պաշտոնապես: Փոխարենը, երրորդ երկիր է այդ հարցով դիմել Հնդկաստանին՝ ասելով, որ եթե հարավասիական երկիրը ցանկանում է արտահանել իր  տեղական արտադրության սպառազինությունը և փնտրում է երկարաժամկետ գործընկեր, կարող է նայել դեպի Ադրբեջան։

Իրավիճակին ծանոթ The Print-ի աղբյուրները հայտնել են, որ Ադրբեջանը պատրաստ է համաձայնագրեր կնքել, որոնք նման են իր հակառակորդ Հայաստանի և Հնդկաստանի հետ կնքված գործարքնեերին։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Երևանը վերջին տարիներին դիմել է Հնդկաստանին՝ Ադրբեջանի հետ հակամարտության ֆոնին իր զինված ուժերն ուժեղացնելու համար, և գնել է հրթիռային կայաններ, հրետանային համակարգեր, զինամթերք, դիպուկահար հրացաններ, հակատանկային հրթիռներ:

Հայաստանը դիտարկում է նաև Astra հրթիռներ ձեռք բերելու հնարավորությունը՝ Su30 կործանիչների իր պարկն ուժեղացնելու համար։ Ըստ The Print-ի՝ Հնդկաստանի համար Հայաստանը ոչ միայն եղել է հետևողական պաշտպանական գործընկեր, այլև դիտարկվում է որպես քաղաքական գործընկեր տարածաշրջանում, որը սերտ կապեր ունի Ֆրանսիայի հետ։

Հնդկաստանի մեկ այլ ռազմավարական գործընկեր՝ Հունաստանը, կարող է Հայաստան ուղարկել իր հնացած ռուսական սպառազինությունը՝ օգնելու զարգացնել իր պաշտպանունակությունը՝ որպես տարածաշրջանում Հնդկաստանի հետ հնարավոր առանցքի մաս: Երևանը նաև Ջամուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանի դիրքորոշման ջատագովն է։

Հրապարակման համաձայն՝ Հնդկաստանը, Ֆրանսիան և Հունաստանը ձգտում են աջակցել Հայաստանի անվտանգության կարողություններին։ Միաժամանակ, 2017 թվականից Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանն էլ կենտրոնացել են եռակողմ համագործակցության խորացման վրա։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ Բաքուն մնում է կարևոր զբոսաշրջային ուղղություն հնդիկների համար, նա և ներդրումներ է ստացել Հնդկաստանի նավթի և բնական գազի կորպորացիայից (ONGC):

2023 թվականին Ադրբեջանի և Հնդկաստանի միջև առևտուրը կազմել է 1,435 միլիարդ դոլար, ինչը տարածաշրջանում ամենամեծն է Նյու Դելիի համար։ Հնդկաստանն Ադրբեջանի յոթերորդ խոշոր առևտրային գործընկերն է և ադրբեջանական հում նավթի երրորդ խոշոր ուղղությունը:

Այս տարվա սկզբին ONGC Videsh Limited (OVL)՝-ն ավելացրել է իր մասնաբաժինը Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ACG) նավթահանքերում և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարում՝գնելով նորվեգական Equinor-ի մասնաբաժինը 60 միլիոն դոլարով:

Համեմատության համար նշվում է, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև առևտուրը 2023 թվականին կազմել է 134 միլիոն դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի