Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներով նավը Կերչի նեղուցում հայտնել է աղետի մասին և օգնություն խնդրել

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Թուրք նավատիրոջ նավը, որում 13 մարդ կա Ադրբեջանից և Թուրքիայից, հայտնվել է աղետալի իրավիճակում Կերչի նեղուցում, նրանք չեն կարողանում բաց ծով դուրս գալ, ջուրն ու սնունդը վերջանում են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ծովագնացների արհմիությունից։

«Lady Fortune նավի անձնակազմը, որը պատկանում է թուրք նավատիրոջ և նավարկում է Սիերա Լեոնեի դրոշի ներքո, մի քանի օր առաջ դուրս է եկել Կերչից, պետք է ուղևորվեն Թուրքիա։ Սակայն ներկայում դա անհնար է։ Ջուրը  գրեթե վերջացել է, սպառվում է նաև սնունդը, իսկ նավի տեխնիկական վիճակն ավելի է սրվում բարդ եղանակային պայմանների և այն պատճառով, որ գործատուն անբարեխիղճ է եղել, վեց ամիս աշխատավարձ չի վճարել»,- ասել է արհմիության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ նավում կա 13 մարդ․ անձնակազմի անդամներից մեկը Թուրքիայի քաղաքացի է, մյուսները՝ Ադրբեջանի։

«Հիմա Կերչի նեղուցում են, աղետի ազդանշան են ուղարկել, բայց դա կապված է ոչ թե վատ եղանակի, այլ այն բանի հետ, որ սոված են։ Քանի որ անձնակազմը չի կարող կապ հաստատել ծովագնացների միջազգային միության հետ, նրանք դիմել են մեզ»,- պարզաբանել է լրատվամիջոցի զրուցակիցը՝ հավելելով, որ անձնակազմն արդեն դիմել է Տեմրյուկի նավահանգստի նավապետին՝ խնդրելով թույլ տալ մուտք գործել նավահանգիստ և օգնություն ցուցաբերել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի