Քվեարկելով «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկում եք ԱԺ-ն լուծարելու և արտահերթ ընտրություն կազմակերպելու օգտին․ ՀՀ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ես ուզում եմ խոսել այս ընտրությունների քաղաքական կոնտեքստի մասին և ևս մեկ անգամ ընդգծել, որ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ դուք քվեարկում եք Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություն կազմակերպելու օգտին։ Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  հանրահավաքի մասնակիցներին ներկայացնելով, թե այդ հարցն ինչ ընթացակարգ է ունենալու։

«Ես ուզում եմ Երևան մայրաքաղաքի բնակիչների, ընտրողների մանդատը ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամի, տեղի մասին բանակցելու խորհրդարանի անդամների հետ, հետևաբար, շատ կարևոր է, որ Երևանի ավագանու ընտրություններին դուք տաք ինձ շատ հզոր այդ մանդատը՝ ձեր քվեարկությունը, որ ես գնամ և այդ հարցը լուծեմ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում ես ունեմ յուրաքանչյուրիդ քվեի կարիքը»,-ասաց վարչապետը՝ շեշտելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը դարձել է ներհայաստանյան օրակարգի կարևոր հարցերից մեկը, որը պետք է շատ արագ լուծել։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը և ձևավորվել է համատարած ընտրակեղծիքների միջոցով, իսկ նման խորհրդարան նոր Հայաստանում գոյություն ունենալ չի կարող։

«Նոր ՀՀ-ի քաղաքացին պետք է ունենա լեգիտիմ և իր կամքն արտահայտող խորհրդարան»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։