ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Լուրեր

05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառմամբ տեղեկացրել է, որ իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Սիրելի գործընկերներ,

Դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը. դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից։

Ավելի քան երկու տարի պարտքս եմ համարել ապահովել Քննչական կոմիտեի արդյունավետ հաղորդակցությունը մեդիայի և հանրային այլ սեգմենտների հետ՝ առաջնորդվելով հավասարության, գործընկերայնության և ազնվության սկզբունքներով, փորձելով դառնալ Քննչական կոմիտեի խոսափողը, միաժամանակ նաև մեդիահանրույթի “դեսպանը” համակարգում։

Շնորհակալ եմ այն մարդկանց, ի մասնավորի Կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի, որոնք հավատացին ինձ ու վստահեցին այս պատասխանատու աշխատանքը` տալով գործելու, մասնագիտական ներուժս մեր հանրությանը ծառայեցնելու լայն հնարավորություն։

Շնորհակալ եմ Կոմիտեի լրատվական ծառայությունն իրականացնող այն փոքրիկ թիմին, որի հետ անցել ենք այս ճանապարհը, որոնք աջակցել են ինձ իմ նախաձեռնություններում և ի սկզբանե ձևավորել հոգատար, ջերմ միջավայր։

Շնորհակալ եմ Կոմիտեի մասնագիտական և աջակցող ստորաբաժանումների բոլոր այն գործընկերներիս, որոնց աջակցությամբ կարողացել ենք ապահովել հնարավորինս բարձր օպերատիվություն, և որոնց խորհրդատվությամբ կարողացել եմ ավելի զարգացնել ոլորտային գիտելիքներս և որոց հետ “լուծ ենք քաշել” հատկապես ավելի բարդ իրավիճակներում։

Շնորհակալ եմ նաև գործընկեր կառույցների մամուլի խոսնակներին. մեր ներդաշնակ աշխատանքը, գործընկերային ոգին եղել են մեր քիչ թե շատ (թող դատի հանրությունը) նկատելի արդյունքների գրավականը։

Սիրելի’ լրագրողներ, շնորհակալ եմ մեր համատեղ աշխատանքի և կյանքի անցած այս մի կտոր ընթացքի համար ևս։ Դուք դրդել եք լինել միշտ էլ ավելի պրոֆեսիոնալ, էլ ավելի զգոն և էլ ավելի կոմունիկատիվ։ Կներեք, եթե ինչ որ բան ընթացքում այն չի ստացվել։ Կարևորն այն է, որ հետայսու ևս միմյանց աչքերի նայելու ենք պարզ ու շիտակ։

Հավատում եմ, որ ինձ փոխարինողի հետ աշխատանքն էլ ավելի կառուցողական ու արդյունավետ կլինի ձեզ համար։ Վերջինիս, ով էլ նա լինի, հաջողություններ եմ մաղթում։

Հուսով եմ, դեռ հնարավորություն կունենամ իմ համեստ ներդրումն ունենալու պետականաշինության նվիրական գործում և ծառայելու հանրությանն ու հայրենիքիս։

Աստծով»;