Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հրավիրել է մասնակցելու իր երդմնակալությանը։ Այս մասին CBS News-ին հայտնել են քաջատեղյակ աղբյուրներ։ Նշվում է, որ երդմնակալության պաշտոնյաները պլանավորում են լրացուցիչ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հրավիրել միջոցառմանը։

Աղբյուրները հայտնել են, որ Թրամփը Սիին հրավիրել է նոյեմբերի սկզբին՝ ընտրություններից անմիջապես հետո, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք նա ընդունել է հրավերը։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակն անմիջապես չի մեկնաբանել։

Թրամփի թիմը քննարկում է երդմնակալությանն աշխարհի այլ առաջնորդների հրավիրելու հնարավորությունը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Թրամփի հետ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում, «դիտարկում է» հրավերը։

«Համաշխարհային առաջնորդները հերթ են կանգնել նախագահ Թրամփի հետ հանդիպելու համար, քանի որ նրանք գիտեն, որ նա շուտով կվերադառնա իշխանության և կվերականգնի խաղաղությունն ամերիկյան հզորության միջոցով ամբողջ աշխարհում»,- ասել է Թրամփի անցումային փուլի խոսնակ Կարոլայն Լևիթը:

Լրատվամիջոցը գրում է, որ դեսպանները և այլ դիվանագետներ սովորաբար հրավիրվում են երդմնակալության արարողություններին, սակայն Պետքարտուղարության 1874 թվականի գրառումները ցույց են տալիս, որ օտարերկրյա առաջնորդ երբեք չի մասնակցել արարողությանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի