Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերից (RAF) 12 օգտագործված C-130J Super Hercules ինքնաթիռներ ձեռք բերելու հարցով: Այս մասին հաղորդում է հոլանդական ավիացիոն ընկերակցության Scramble կայքը՝ նշելով, որ ակնկալվում է, որ դրանով կխթանվեն Անկարայի ռազմական տրանսպորտային կարողությունները, գրում է Turkish Minute-ը։

Այս տրանսպորտային ինքնաթիռները «թոշակի են անցել» 2022 թվականին։ Դրանք նախ առաջարկվել են Հունաստանին: Ըստ հունական Kathimerini-ի՝ Աթենքը մերժել է գործարքն այն բանից հետո, երբ տեխնիկական փորձագետները որոշել են, որ օդանավը կպահանջի լայնածավալ և ծախսատար հիմնանորոգումներ՝ տարիքի և տեխնիկական վիճակի պատճառով:

Ըստ լրատվամիջոցների՝ Անկարան համաձայնել է գնել 12 ինքնաթիռները 740 միլիոն դոլարով։ C-130J Super Hercules-ը, որն արտադրվել է Lockheed Martin-ի կողմից, շահագործման է հանձնվել 1999 թվականին և ներկայացնում է մեծ արդիականացման տարբերակ նախորդ մոդելների համեմատ՝ ուժեղացված ավիոնիկայով և կատարողական հնարավորություններով: Ինքնաթիռը, որը լայնորեն օգտագործվում է ամբողջ աշխարհում ռազմական տրանսպորտի համար, կարող է կատարել բազմաթիվ դերեր, այդ թվում՝ նյութատեխնիկական աջակցություն, օդային գործողություններ, մարդասիրական օգնություն և շտապ բժշկական տարհանում:

Բրիտանական C-130J-ները լայնածավալ ծառայություն են իրականացրել Իրաքում և Աֆղանստանում՝ կատարելով մարտական աջակցության առաքելություններ և բժշկական տարհանումներ։ Ակնկալվում է, որ C-130 Hercules-ի այս կատարելագործված տարբերակն առանցքային դեր կխաղա Թուրքիայի ռազմավարական օդային և պաշտպանական գործողություններում, մասնավորապես, ՆԱՏՕ-ի և դաշնակից ուժերի հետ համատեղ առաքելություններում:

Թուրքիան երկար ժամանակ շահագործում է C-130 հարթակը, և նրա օդուժն արդեն շահագործում է C-130B և C-130E մոդելները։ Այս ինքնաթիռները, որոնք տեղակայված են կենտրոնական Կայսերի նահանգում՝ 222-րդ տրանսպորտային ջոկատի կազմում, դարձել են Թուրքիայի մարտավարական և ռազմավարական օդային փոխադրումների ողնաշարը։

Թուրքիան ներկայում ներգրավված է ERCIYES-ի արդիականացման ծրագրում, որը զգալի ջանքեր է գործադրում արդիականացնելու 19 C-130, այդ թվում՝ 13 C-130E և 6 C-130B մոդելները Կայսերիում գտնվող օդային մատակարարումների սպասարկման կենտրոնում:

Ակնկալվում է, որ 12 օգտագործված C-130J տրանսպորտային ինքնաթիռները կաջակցեն Թուրքիայի ծերացած C-130 տրանսպորտային ինքնաթիռների նավատորմին և կթեթևացնեն ներկայումս գործող 10 A400M տրանսպորտային ինքնաթիռների գործառնական բեռը:

Ի հավելումն C-130 Hercules-ի շուրջ բանակցությունների՝ Թուրքիան և Մեծ Բրիտանիան ներգրավված են ավելի լայն պաշտպանական բանակցություններում, որոնք ներառում են քննարկումներ Eurofighter Typhoon ինքնաթիռների շուրջ: Այս քննարկումները մեծ թափ ստացան ինքնաթիռները Թուրքիային մատակարարելու հարցով Գերմանիայի հավանությունից հետո:

Քննարկումները դուրս են գալիս ավիացիայից: Թուրքիան առաջարկել է նաև վաճառել իր Hürjet ուսումնական ինքնաթիռը Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերին։ Hürjet-ը, որը վերջերս ստուգվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության կողմից, դիտարկվում է որպես թագավորական օդուժի հնացած BAE Systems Hawk T2 ինքնաթիռի փոխարինող:

Երկու երկրներն ուսումնասիրում են ցամաքային համակարգերում հնարավոր համագործակցությունը: Թուրքիան բրիտանական բանակին առաջարկել է Nurol Makina զրահամեքենաներ՝ Միացյալ Թագավորությունում տեղայնացված արտադրության հնարավորությամբ՝ երկկողմ պաշտպանական կապերն ամրապնդելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի