ՀԴԿ-ն կոչ է անում իր կուսակից ընկերներին և կողմնակիցներին ձայն տալ քաղաքապետի թեկնածուներ Գևորգ Հովսեփյանին, Մանուել Գասպարյանին և Անահիտ Թարխանյանին

Լուրեր

14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
Բոլորը

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահության որոշումը 2018թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության դիրքորոշման վերաբերյալ

 

Գնահատելով ժողովրդական շարժման ձեռք բերած հաջողությունները, նախկին արատավոր համակարգի փոխարինման փորձերը, կոռուպցիայի և կաշառակերության դեմ սկսված պայքարը, ընտրություններում բաց և թափանցիկ մրցակցային մթնոլորտ ձևավորելու, ընտրակաշառքի և ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը բացառելու ցանկությունը, միաժամանակ փաստում ենք՝

  • Երևանի ավագանու ընտրություններում մասնակից ուժերի կողմից այդպես էլ չներկայացվեց մայրաքաղաքի՝ որպես առանձնահատուկ միավորի զարգացման ամբողջական ծրագիր:
  • Մայրաքաղաքի ընտրողների համար այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպիսի ծրագրեր ունեն ավագանու թեկնածուները Երևանը որպես Հայաստանի Հանրապետության զարգացումը կողմնորոշող ագլոմերացիա և ինչպիսի հիմնարար առաջարկություններով են նրանք հանդես գալու ՀՀ կառավարության առջև երկրում ժամանակակից գիտա-տեխնիկական ներուժը և մարդկային ռեսուրսը օգտագործելու առումով:
  • Դրա հետ մեկտեղ, մեր մտահոգությունն ենք հայտնում քարոզարշավի ընթացքում ձևավորված անհանդուրժողականության և սիրո բացակայության մթնոլորտից: Օրինակները հասու են բոլորին, շարադրելու կարիք չկա:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ընտրություններին մասնակից մի շարք ուժերի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունները, նաև գիտակցելով, որ սոցիալական արդարության սկզբունքը և ազգային արժեհամակարգ պաշտպանող քաղաքական ուժերը հզորանալու և որոշիչ մրցակցություն ապահովելու համար պետք է միավորվեն և կուռ դաշինք ձևավորեն, ՀԴԿ-ն կոչ է անում իր կուսակից ընկերներին և կողմնակիցներին սեպտեմբերի 23-ին ձայն տալ այն քաղաքական ուժերի թեկնածուներին, որոնք գաղափարապես և իրենց դավանած արժեհամակարգով մոտ են մեր ծրագրերին: Դրանց թվում են ՝ <<Հայք>> կուսակցությունը (Գևորգ Հովսեփյան), <<Ժողովրդավարական ուղի>> կուսակցությունը (Մանուել Գասպարյան), <<Երևանի հանրություն>> դաշինքը (Անահիտ Թարխանյան):

 

ՀԴԿ լրատվական ծառայությունպ