Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 15:51
Իրանը ձևակերպել է իր պատասխանը հրադադարի առաջարկներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
06.04.2026 | 15:42
Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև
06.04.2026 | 15:36
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
06.04.2026 | 15:35
Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters
06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
06.04.2026 | 15:10
Լուկաշենկոն՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին // Իրանի ԻՀՊԿ-ի ղեկավարը սպանվել է․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:53
Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
06.04.2026 | 14:44
Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի ժանրով խոսել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:35
«Հրատապ» խորհուրդ՝ կես միլիարդով. ինչի համար է Ֆինանսների նախարարությունը 597 մլն դրամ վճարել
06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:15
Արման Ծառուկյանը կանխատեսել է Մախաչևի և Տոպուրիայի հնարավոր մենամարտի հաղթողին
06.04.2026 | 14:08
Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
Բոլորը

«Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից»,- Factor TV-ի եթերում հայտարարեց ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը։

Նա այսպիսով Factor TV-ի հարցազրույցում հակադարձեց ավելի վաղ Հակոբ Ասլանյանի արած այն հայտարարությանը, որ ինքը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը մեկ ամսով։ Ասլանյանը Factor TV-ի եթերում դիմել էր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ։

«Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,- հայտարարել էր պատգամավորը։

Արսենը Թորոսյանը Factor TV-ի հարցազրույցում գնահատելով Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի վարքագիծը, այն կոչեց քաղաքական դավաճանություն և դասալքություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան