Factor TV-ի լրագրողը գլխավոր մրցանակ ստացավ «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» մրցույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

«ՀՈԴՎԱԾ 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունում Factor TV-ի լրագրող Ռոզա Վարդանյանն արժանացել է գլխավոր մրցանակի։

Մրցանակը տրվել է «Լավագույն տեսալսողական նյութ/տեսահոլովակ» անվանակարգում։  

Մրցույթին Factor TV-ի լրագրողը ներկայացրել էր «4 տարի բանտում՝ չկատարած սպանության համար. սխալ արդարադատության պատճառով ՀՀ-ն 300 մլն է փոխհատուցել» և «Սպանել էին, լողացրել դին՝ փորձելով կոծկել գործը. ուր են կորչում և ովքեր են փչացնում իրեղեն ապացույցները» տեսանյութերը։

Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր։ Արդեն երրորդ տարին անընդմեջ «Հոդված 3» ակումբը նախաձեռնում է այս մրցանակաբաշխությունը, որի հիմնական նպատակը մարդու իրավունքների լուսաբանման խթանումն է, մարդու իրավունքների թեմաներով հոդվածների բովանդակության որակի բարձրացումն ու խնդիրների վերհանման զգայուն և ճիշտ մոտեցումների արմատավորումը։

«Լավագույն ռադիո հաղորդում» և «Տպագիր կամ առցանց հոդված» անվանակարգերում գլխավոր մրցանակ ստացան «Ազատություն ռադիոկայանն» ու «Ինֆոքոմը»։ Մրցանակաբաշխության ընթացքում տրվեցին նաև հատուկ մրցանակներ։