ՀՀ գլխավոր դատախազն ԱՊՀ անդամ երկրների գործընկերներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի փորձն ու աննախադեպ արդյունքները

Լուրեր

11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստի աշխատանքներին:

 

Նիստի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել կոռուպցիայի դեմ համակարգային և քրեաիրավական պայաքարի հայաստանյան փորձին և  արդյունքներին վերաբերող ելույթով: Ներկայացվել են այս ուղղությամբ Հայասանում վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները, դրանից բխող օրենսդրական լուծումները, վերջիններիս գործադրման առկա պրակտիկան:

 

«Այդ բարեփոխումների, ինչպես նաև վերջին ժամանակաշրջանում քաղաքացիների աննախադեպ նախաձեռնողականության, իրավապահ մարմինների հետ համագործակցության շնորհիվ արձանագրվել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի բացառիկ ցուցանիշներ:

 

2018թ. առաջին կիասմյակի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերի թիվն ավելացել է 55.4 տոկոսով, քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 105 տոկոսով, դատարաններում քննվող գործերի թիվը՝ 50 տոկոսով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության բարձրացման, դատավարական գործողությունների և դատախազական հսկողության միջոցների կիրառման արդյունքում մի քանի անգամ բարձրացել է այնպիսի լատենտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպիսիք են պաշտոնեական դիրքի չարաշահումը, կաշառք տալը և ստանալը,»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը:

 

Նա գործընկերներին տեղեկացրել է, որ նաև դատախազական ներգործության միջոցների ակտիվ և հետևողական կիրառման արդյունքնում 2018թ. ընթացքում բացահայտված՝ կոռուպցիոն հանցագործություններով պետությանը հասցված ընդհանուր վնասից արդեն իսկ հատուցվել է 5 մլն դոլարից ավելի գումար, իսկ 14 մլն դոլարի չափով վնասի գումար ապահովվագրված  է անհրաժեշտ քրեադատավարական գործիքակազմի, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործություներ կատարելու մեջ մեղադրվող անձանց անշարժ և շարժական գույքի, ֆինանսական հաշիվների նկատմամբ կալանքի կիրառմամբ:

 

Արթուր Դավթյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող այս ծավալուն միջոցառումները և կոռուպցիայի հանդեպ իրավապահ մարմինների կողմից դրսևորվող բացարձակ անհանդուրժողական մոտեցումը նպաստելու է կոռուպցիայի մակարդակի և տարածվածության նվազմանը, խթանելու է կոռուպցիայի դեմ պայքարում հանրության կողմից իրավապահ մարմինների հանդեպ վստահության մեծացմանը և ցուցաբերվող ներկայիս աննախադեպ աջակցության առավել ընդլայնմանը:

 

Պատրաստակամություն հայտնելով գործընկեր երկրների դատախազությունների հետ կիսվելու հայաստանյան փորձով՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի դերը ԱՊՀ տարածքում կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր ուղենիշեր ստեղծելու, իրավական փոխօգնության ոլորտում գործակցության արդյունավետությունը բարձրացնելու, առաջացող խնդիրներին ընդհանուր ըմբռնողականության մթնոլորտում օպերատիվ լուծումներ տալու առումով:

 

Նիստի ընթացքում Կոորդիանցիոն խորհրդի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ ԳԴԿԽ 20-ամյակը» մեդալով՝ ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի զարգացման, նրա գործունեության կատարելագործման, այդ նպատակներով ԱՊՀ երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդման մեջ ներդրած ավանդի և արժանիքների համար: