Սիրիայի ապստամբների առաջնորդը խոստացել է հետապնդել նախկին պաշտոնյաներին՝ խոշտանգումների և ռազմական հանցագործությունների համար

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Սիրիայի իսլամիստ ապստամբների առաջնորդը խոստացել է հետապնդել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են խոշտանգումների և ռազմական հանցագործությունների համար՝ նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո իշխանության փոխանցման շուրջ բանակցություններ սկսելուց մեկ օր անց, գրում է France 24-ը։

«Մենք չենք վարանի պատասխանատվության ենթարկել հանցագործներին, մարդասպաններին, անվտանգության և բանակի սպաներին, որոնք ներգրավված են սիրիացի ժողովրդին խոշտանգելու մեջ»,- ասել է ապստամբների առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ջոլանին, որն այժմ օգտագործում է իր իրական անունը՝ Ահմեդ ալ-Շարաա։

Նա հավելել է, որ ապագա իշխանությունները կհրապարակեն խոշտանգումների մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակը։

«Մենք պարգևներ կառաջարկենք բոլորին, որոնք տեղեկություններ կտրամադրեն ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված բանակի և անվտանգության բարձրաստիճան սպաների մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ հաջորդ իշխանությունները կձգտեն վերադարձնել արտասահման փախած պաշտոնյաներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի