ԵԽ-ի կողմից հաստատվել է ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն. ՆԳՆ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Շնորհավորելով ՆԳ նախարարին և մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ Մաքսիմ Լոնգանգեն վստահություն է հայտնել, որ առկա համագործակցությունը կամրապնդվի ու կընդլայնվի: Նա հայտնել է, որ Եվրոպայի Խորհրդի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն։

Անդրադառնալով ՆԳ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում ԵԽ աջակցությանը՝ Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Ոստիկանության գվարդիայի ուղղությամբ ունեցած բացառիկ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակելու փոխգործակցությունը ստորաբաժանման ձևավորման, ենթաօրենսդրական դաշտի մշակման և ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ ընդգծելով օրենսդրական դաշտում գրանցված համատեղ ձեռքբերումները։

Արփինե Սարգսյանը կարևորելով երկկողմ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ Ոստիկանության գվարդիայի կայացման գործում ՆԳ նախարարն ընդգծել է ոչ միայն օրենսդրական դաշտի լավարկման աշխատանքների կարևորությունը, այլև հետևողական և արդյունավետ կիրառումը։

Անդրադառնալով Հայաստանում ուժի կիրառման նոր ստանդարտին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների արձանագրման մեխանիզմերի կիրառման, Ոստիկանության, Քննչական կոմիտեի և Շտապօգնության անձնակազմի համատեղ վերապատրաստումների արդյունավետությունը։

ԵԽ գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ի և Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից ՆԳՆ ոլորտում արձանագրված ձեռքբերումներին։

Կողմերը քննարկել են նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում համագործակցության, ընտանեկան և գենդերային բռնության կանխարգելման, ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։