ԱԳ փոխնախարարը Ծոցի համագործակցության խորհրդի քարտուղարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկը»

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և բանակցային հարցերով տեղակալ Աբդուլազիզ Ալ-Ուվայշեկի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԾՀԽ համագործակցության սերտացմանն ուղղված համատեղ քայլերն, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։

Երկուստեք ընդգծվել է կողմերի հետաքրքրությունը խորացնել կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ջանքերը խթանելու ներդրումային հետաքրքրությունները ԾՀԽ անդամ երկրների և ՀՀ գործարարների շրջանում, այդ թվում՝ դրա համար անհրաժեշտ հարթակների և իրավապայմանագրային հենքի ձևավորման միջոցով։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը, մասնավորապես Ծոցի և Սևծովյան տարածաշրջանների միջև փոխկապակցվածության համար ընձեռնվող հնարավորությունների տեսանկյունից։ Մտքեր են փոխանակվել ԾՀԽ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջև հնարավոր փոխգործակցության հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Զրուցակցի խնդրանքով Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման ու զարգացման ուղղությամբ աշխատանքները։