Ահազանգեր կան, որ Երևանի որոշ դպրոցներում ուսուցիչները քարոզչություն են անում այս կամ այն ուժի օգտին․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.06.2026 | 18:50
Թրամփը հայտարարել է, որ «նավերը սկսում են ազատորեն շարժվել» Հորմուզի նեղուցից
15.06.2026 | 18:50
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը Դևիսի գավաթում
15.06.2026 | 18:41
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել. ՍԱՏՄ
15.06.2026 | 18:30
Որ տեղամասն ում է ընտրել․ Հայաստանի «քաղաքական» քարտեզը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:23
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 վարույթ՝ 60 անձի մասով, ուղարկվել է դատարան․ Դատախազություն
15.06.2026 | 18:21
Էդուարդ Սպերցյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կոմոյից
15.06.2026 | 18:19
Փամբակ գետում 15-ամյա աղջկա են որոնում // Նարիշկինը՝ ՌԴ-Հայաստան «բարիդրացիության» մասին․ ԼՈՒՐԵՐ
15.06.2026 | 18:17
ՀՀԿ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքներով ձևավորվող Ազգային ժողովի լեգիտիմությունը
15.06.2026 | 18:01
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ գլխավոր դատախազի և Պուտինի «հոգևոր հայր» մետրոպոլիտ Տիխոնի նկատմամբ
15.06.2026 | 17:58
Վանաձորում երեխա է ընկել գետը․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
15.06.2026 | 17:52
ՀՀ կառավարությունը կաջակցի գործարարներին՝ ռուսականից ավելի հուսալի և գնողունակ շուկաներ գտնելու․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 17:44
Նարիշկինը Հայաստանում իրավիճակը «բարդ» է անվանել, ընտրությունները՝ «կասկածելի»
15.06.2026 | 17:36
Հայաստանը շարունակում է հայկական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկելու աշխատանքը
15.06.2026 | 17:25
«20 րոպե օկտագոնում Ջասթին Գեյջիի հետ»․ UFC-ն հրապարակել է Տոպուրիայի վնասված դեմքի լուսանկարը
15.06.2026 | 17:17
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանման ծրագրերն ու առաջիկա քայլերը
Բոլորը

Մենք ունեցել ենք լուրեր, ահազանգեր, որ Երևանի դպրոցներում ուսուցիչները քարոզչություն են անում այս կամ այն ուժի օգտին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Սակայն, ըստ նրա, որևէ մեկին մեղադրելու համար կոնկրետ բողոք է պետք. «Մենք ունեցել ենք լուրեր, խոսակցություններ, բոլոր ուղղություններով անմիջապես միջոցներ ենք ձեռարկել: Բայց երբ ուղիղ չեն գալիս, ասում, որ այս ուսուցիչը հորդորում է կոնկրետ այս ուժին ընտրել, մենք չենք կարող մեղադրանք ներկայացնել տնօրենի կամ ուսուցչին»:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների դասադուլի ու պահանջի մասին էլ Արայիկ Հարությունյանն ասաց՝ իրենց իրավասության սահմաններում փորձելու են հասկանալ, թե ինչ առնչություն է ունեցել ռեկտորը չարաշահումներին:

«Պետք է ասեմ, որ շատ լուրջ պատասխանատվության հարց կա: Խոսքը կառավարման համար պատասխանատվության մասին է, և եթե նույնիսկ ռեկտորը ներգրավված չէ այդ կոռուպցիոն սխեմաներում, դրանք տեղի են ունեցել իր ղեկավարման ընթացքում: Ամեն դեպքում՝ պատասխանատվություն պետք է կրի»,- ասաց նախարարը:

Նշենք, որ խոսքն ինստիտուտում չարաշահումների մասին ոստիկանության հայտարարության մասին է, որի համաձայն, մասնավորապես, 2012-2016 թթ. ընթացքում բուհում հաստիքներ են բացվել, մարդիկ աշխատավարձ են ստացել, բայց փաստացի չեն աշխատել: Կրթական համակարգում չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործերը, Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ, հինգ տասնյակից ավելի են: