Արարատի համայնքապետի տեղակալն ու մեկ աշխատակից կալանավորվել են
Հասարակություն
06.12.2024 | 14:20Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա է կալանավորվել, այս մասին Factor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում` Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա»,- մանրամասնեցին իրավապահ կառույցից՝ միաժամանակ նշելով, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Factor.am-ի տեղեկություններով՝ կալանավորվել են Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից։
Մանյա Պողոսյան