«Հայկական կարուսել» տերմինում էթնիկ նշաններ չկային․ Վրաստանի նախագահ

Լուրեր

09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացատրել է խորհրդարանական ընտրություններից հետո դրանց կեղծման մասին իր հայտարարությունը։ Այն ժամանակ Associated Press-ի հետ զրույցում նա հայտարարել էր «հայկական կարուսելի» կիրառման մասին, ինչը սկանդալ էր հարուցել, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

«Ուզում եմ ասել ազգությամբ հայ [Վրաստանի քաղաքացիներին] և հայերին [հարևան երկրում], որտեղ նույնպես ակտիվ է ռուսական քարոզչությունը։ Այս «հայկական կարուսելը» որևէ էթնիկ երանգավորում չուներ»,- վստահեցրել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի ղեկավարի խոսքով՝ ինքն առաջին անգամ լսել է այս արտահայտությունը, երբ վերադարձել է Վրաստան Էդուարդ Շևարդնաձեի օրոք։ Կեղծիքի նույն մեթոդը, ըստ նրա, կիրառվել է Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։

«Եթե չեմ սխալվում՝ Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»։ Դրա մեջ ընդհանրապես էթնիկ պատկանելություն չկա»,- հավելել է նա:

Վրացական լրատվականը նշում է, որ Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Հունգարիայում, Բոսնիա և Հերցեգովինայում ընտրակեղծիքի նմանատիպ մեխանիզմը կոչվում է «բուլղարական գնացք», իսկ Բուլղարիայում՝ «հնդկական թել»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի