«Վրացական երազանքը» ընտրություններում «հայկական կարուսել» է կիրառել. Սալոմե Զուրաբիշվիլի

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրում է ռուսական մեթոդների և ձևերի կիրառման, այսպես կոչված, «ռուսական ոճով հատուկ գործողություն» պլանավորելու, ինչպես նաև այդ գործընթացում ՌԴ ԱԴԾ-ի կողմից հնարավոր օգնության մեջ, գրում է Sova news-ը։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծվել են բարդ մեթոդներով։

«Սա ներառում է չարաշահումներ, այդ թվում՝ ահաբեկում, ճնշում մարդկանց վրա, որոնք կախված են պետական ​​ծառայությունից կամ սոցիալապես անապահով մարդկանց վրա: Սրանք մարդիկ էին, ում նրանք օգտագործել  են անցյալու, բայց այս անգամ դա տեղի ունեցավ տեխնոլոգիայի կիրառման հետ միասին»,- ասել է նա։

Հարցին, թե ի՞նչ նկատի «տեխնոլոգիաների կիրառում» ասելով, Զուրաբիշվիլին պատասխանել է՝ «հայկական կարուսել»։

«Այստեղ ասում ենք «հայկական կարուսել»։ Ես չգիտեմ՝ նրանք դա անվանո՞ւմ են, արդյոք, «վրացական կարուսել»։ Սա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սկսել են սոցիալապես անապահով մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից տարբեր պատրվակներով անձը հաստատող փաստաթղթեր խլել, ոչ ոք չէր հասկանում, թե ինչու են նրանք այդպես անում։ Փաստացի դրանք (տեղեկանքները) օգտագործվել են քվեարկության ժամանակ։ Օգտագործելով անձը հաստատող մեկ փաստաթուղթ և տարբեր էլեկտրոնային սարքավորումներ՝ դա հնարավոր է եղել անել 17 անգամ։ Նրանք ունեցել են  մեծ թվով անձը հաստատող փաստաթղթեր կամ դրանց տվյալները»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։

Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի