Չաբահարը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել հայկական ընկերությունների համար․ Էկոնոմիկայի նախարարություն

Լուրեր

03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Չաբահար նավահանգիստն անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարության ավարտից հետո կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել հայկական լոգիստիկ ընկերությունների համար՝ դառնալով արտաքին աշխարհի հետ առևտրական կապերի զարգացման ու խորացման կարևորագույն հանգույց Հայաստանի համար։ Այս առումով առանձնակի նշանակություն ուներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և հայ գործարարների պատվիրակության նոյեմբերյան աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, որի ավարտին ստորագրվել են համագործակցության փոխըմբռնման հուշագրեր։

Դա, ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը, ճանաչողական այց էր, որի ընթացքում Չաբահար նավահանգստի գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին ու Սիստան և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակության անդամներին ներկայացրել են նավահանգստի կարողությունները, ենթակառուցվածքները և առևտրային հեռանկարները: Հայաստանցի մասնավոր ներդրողները ծանոթացել են նավահանգստում գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին։

«ՀՀ կառավարությունը կարևորում է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ Վերջին շրջանում տեղի են ունեցել բազմաթիվ փոխայցելություններ։ Այս ացի շրջանակում քննարկվել են հայ-իրանական տնտեսական օրակարգին առնչվող  հարցեր, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև նոր ուղղություններով հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։ Այցը նաև ճանաչողական նշանակություն ուներ։ Պատահական չէր, որ պատվիրակության կազմում էին հայկական լոգիստիկ ընկերությունների ներկայացուցիչներ»,- նշեց Հայկազ Նասիբյանը։

Նրա փոխանցմամբ՝ Չաբահարը մեծ ներուժ ունեցող նավահանգիստ է, որն անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարության ավարտից հետո կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել հայկական լոգիստիկ ընկերությունների համար։ Հայկական ընկերությունները դեռևս չեն օգտվում այդ նավահանգստից։

Հայկազ Նասիբյանը համարում է, որ Չաբահար նավահանգստի և համանուն ազատ տնտեսական գոտու ղեկավար կազմի ու հայկական ընկերությունների ներկայացուցիչների միջև ծավալված քննարկումը հաջողված էր։

Նախարարության գլխավոր քարտուղարը հայտնեց նաև՝ հանդիպման ավարտին հայկական ընկերությունների և իրանական կողմի միջև ստորագրվել էին համագործակցության փոխըմբռնման հուշագրեր, որոնք մոտ ապագայում կվերածվեն պայմանագրերի և հայկական ընկերությունները կկարողանան գործունեություն ծավալել Չաբահար նավահանգստում։