Քննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները

Լուրեր

18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, պատվիրակության այլ անդամներ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի 13 դպրոցներում իրականացվում է պարսկերենի ուսուցում: Կողմերը կարևորել են ՀՀ դպրոցներում պետական կրթական չափորոշիչներին համապատասխան պարսկերենի ուսուցման զարգացման և ընդլայնման հնարավորությունները:

Քննարկվել են նաև ուսուցիչների վերապատրաստման ու փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻԻՀ «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելն ընդգծել է երկու պետությունների միջև պատմականորեն ձևավորված սերտ առնչություններն ու բարեկամական հարաբերությունները: Նրա խոսքով՝ Հայաստան այցի շրջանակում լինելով երևանյան դպրոցներից մեկում, որտեղ ավելի քան 400 սովորող պարսկերեն է ուսումնասիրում, կարող են միանշանակ փաստել, որ լեզվի ուսուցման մակարդակն այստեղ իսկապես ամուր հիմքերի վրա է դրված։ Ղոլամ Ալի Հադդադի Ադելը բարձր է գնահատել տարածաշրջանային լեզուների ուսուցում իրականացնելու ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ նշելով, որ այն ոչ միայն լեզվի, այլև հարևան պետությունների միջև մշակութային ճանաչողության հիմք է ստեղծում:

Քննարկվել են նաև պարսկերենի առցանց դասընթացի կազմակերպման և Իրանում պարսկերենի ուսուցման համար կրթաթոշակային ծրագրի իրականացման հնարավորությունները:

Քննարկվել է նաև ՀՀ պետական բուհերի հետ համագործակցության զարգացման հնարավորությունը՝ կարևորելով փորձի փոխանակման և համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության ներկայացնող այլ հարցեր, մասնավորապես՝ գրահրատարակչական, թարգմանչական համատեղ նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ