Մեծ Բրիտանիան մինչև 2027 թվականը պատրաստվում է ՌԴ-ի հարձակմանը․ Times

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմուտքում աճում են մտավախությունները, որ Ուկրաինան կարող է պարտվել Ռուսաստանի հետ պատերազմում, և որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է առաջիկա տարիներին ներխուժել Արևելյան Եվրոպա: Այս մասին գրում է The Times-ը՝ պնդելով, որ ռազմական առաջնորդների կարծիքով՝ Մեծ Բրիտանիան պետք է պատրաստ լինի զինված հակամարտության 2027 թվականին։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն դաշնակցային հրամանատարի տեղակալ, գեներալ սըր Ջեյմս Էվերարդը կարծում է, որ եթե Ռուսաստանը պատերազմ սկսի ՆԱՏՕ-ի հետ, ապա Պուտինը կշահի, եթե մինչև 2027 թվականը հարվածներ հասցնի՝ նախքան ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր պաշտպանությունը:

Ըստ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի՝ բանակները պետք է կարողանան պահպանել մարտական հզորությունը, քանի որ «փոքր բանակները ոչնչացվում են զինված հակամարտության սկզբնական փուլում»։

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վետերանների հարցերով նախարար Ալիստեր Քարնեսը նախազգուշացրել է, որ բրիտանական ամբողջ բանակը կարող է ոչնչացվել ոչ ավելի, քան մեկ տարում, եթե ներգրավված լինի այնպիսի թշնամու հետ հակամարտության մեջ, ինչպիսին Ռուսաստանն է:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի