Արևմտյան դեսպանները խոսել են Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի մասին․ Բաքուն նրանց մեղադրել է դատական գործերին միջամտելու մեջ

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանում Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի դեսպանները նշում են երկրում մարդու իրավունքների ապահովման և իրավապաշտպանների դերի կարևորությունը։ Բաքվում Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջցոցառման ժամանակ նրանք ընդգծել են այն ադրբեջանցիների դերակատարման մասին, որոնք պայքարում են մարդու իրավունքների համար, նաև կրկին կոչ արել Ադրբեջանի  իշխանություններին՝ հավատարիմ մնալ մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին։

Դիվանագետներն ափսոսանք են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի իրավիճակի համար: Նշվել է, որ չնայած COP29 կլիմայական համաժողովի հետ կապված սպասելիքներին՝ իրավիճակը շարունակում է վատթարանալ:

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն, մասնավորապես, հայտարարել է, որ համաժողովի ավարտից հետո մարդիկ շարունակում են մնալ բանտերում։

«Վստահ եմ, որ այս սենյակում շատերն ակնկալիքներ ունեին, որ COP29-ը որոշակի դրական արդյունքներ կբերի մարդու իրավունքների ոլորտում՝ ի լրումն կլիմայի վերաբերյալ հաջող բանակցությունների: Այնուամենայնիվ, կլիմայական համաժողովի ավարտից հետո, չնայած բանտարկված ադրբեջանցի լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների ազատ արձակմանն ուղղված միջազգային բոլոր արշավներին, մենք տեսնում ենք, որ նրանք դեռ բանտում են։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել բոլոր նրանց, որոնք ազատազրկված են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար»,- ասել է ԵՄ դեսպանը։

Շվեյցարիայի դեսպան Թոմաս Սթելինն իր հերթին ափսոսանք է հայտնել, որ «վերջին հանդիպումից հետո խոսքի և մամուլի ազատության հետ կապված իրավիճակն է՛լ ավելի է վատթարացել»՝ ներկայացնելով Abzas Media-ի աշխատակիցների անունները, որոնք կալանքի տակ են։

Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին էլ ափսոսանք է հայտնել, որ մարդու իրավունքների և խոսքի ազատության համար պայքարողներից շատերը չեն կարող մասնակցել միջոցառմանը։

«Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել այս և բոլոր մյուս անարդարացի ձերբակալվածներին և կատարել իրենց միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»,- ընդգծել է դիվանագետը։

Պաշտոնական Բաքուն արձագանքել է այս միջոցառմանը՝ արևմտյան դիվանագետներին քննադատելով իրենց հայտարարությունների համար։

«Մենք կտրականապես մերժում ենք դեկտեմբերի 4-ին Բաքվում կայացած միջոցառման ժամանակ ԱՄՆ-ի, Եվրամիության, Միացյալ Թագավորության և Շվեյցարիայի դեսպանների հայտարարությունները՝ կապված Ադրբեջանում «լրագրողների» և «քաղաքական ակտիվիստների»  ձերբակալությունների մասին պնդումների հետ։ Այս հայտարարությունները բացահայտ փորձ են՝ խարխլելու ադրբեջանական դատական ​​համակարգի անկախությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի