Արհեստական բանականություն, տիեզերական տեխնոլոգիաներ․ քննարկվել է Օմանի Սուլթանության հետ համագործակցելու հնարավորությունները

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

ՀՀ  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ Տովայային (նստավայրը՝ Մոսկվա) և ՀՀ-ում Օմանի Սուլթանության պատվավոր հյուպատոս Պերճ Օհանյանին։

«Գևորգ Մանթաշյանը՝ կարևորելով Հայ-օմանական հարաբերությունների զարգացումը, ներկայացրել է նախարարության պատմությունը, գործունեության ուղղությունները, ռազմավարական թիրախները ու իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ նախարարությունը պատրաստակամ է երկխոսության և համագործակցության՝ ոլորտային բոլոր ուղղություններով»,- ասված է ԲՏԱ նախարարության հաղորդագրությունում։

Համուդ Ալ Տովայան խոսել է «Oman Vision 2040»-ի կարևորության մասին և իր հերթին նշել է, որ Օմանում մեծ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիաների զարգացմանը։ Հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ուղղությամբ աշխատանքները, որոնք իրականացվում են Օմանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայությամբ, երկրի համար կարևորագույն ռազմավարական ուղղություններից են։

Նշվում է, որ կողմերը քննարկել են համագործակցության հիմքեր ստեղծելու մի շարք հնարավորություններ տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, թվայնացման, արհեստական բանականության, տիեզերական տեխնոլոգիաների այլ ուղղություններով։

Կարևորվել է փոխադարձ մասնակցությունը ոլորտային միջոցառումներին և իրադարձություններին, ինչպես նաև՝ ընկերությունների միջև գործակցային հարաբերություների հաստատումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համագործակցության օրակարգի իրագործման ուղղությամբ։