16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
Բոլորը

Դեկտեմբերի 3-ի ժամը 22։50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի ծակած-կտրած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու: Վնասվածքը ստանալու հանգամանքների մասին պատանին որևէ տեղեկություն չի հայտնել:

«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Գյումրիի դպրոցներից մեկի մոտակայքում. վիճաբանության ժամանակ նրան կտրող-ծակող առարկայով հարվածել և վնասվածքը պատճառել էր անհայտ անձը:

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ դպրոցի մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակով հարվածել էր համաքաղաքացի հասակակից պատանին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը:

Գյումրիի բնակիչ 16-ամյա պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ: