Օրենքը գալիս է բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջոցով ամբողջ տնտեսությունը զարգացնելու․ նախարար

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 4-ին ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 5:   Օրինագծերի լրամշակված փաթեթը 2-րդ ընթեցրմամբ դեկտեմբերի 3-ին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նշել է, որ  առաջին ընթերցման ընթացքում ԲՏԱ նախարարությունը մի շարք առաջարկություններ է ստացել պատգամավորների, ինչպես նաև տեխնոլոգիական համայնքի գործընկերների կողմից՝ նախագծերի փաթեթում բովանդակային մի շարք փոփոխություններ կատարելու համար, որոնց զգալի մասն ընդունվել և  ներառվել է օրինագծերի փաթեթում։ Նախարարն ընդգծել է, որ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծից հանվել է տնտեսվարող սուբյեկտի վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը մինչև 30- 31 և ավելի, տարբերակելու ու կարգավորելու քանակները։

«Սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո՝ օրենքում փոքր և մեծ ընկերություններ սահմանումներ չեն լինելու։ Սա նշանակում է, որ այն մոտեցումները, որոնք նախապես՝ առաջին ընթերցման ժամանակ, սահմանված  էին առանձին ռեժիմներով փոքր և մեծ ընկերությունների համար, չեն գործի, այլ կլինի համահարթ մոտեցում։ Հետևաբար, բոլոր կարգավորումներն ու գործիքները, որոնք առաջարկում ենք, հարկավոր է դիտարկել համահարթ մոտեցման տրամաբանության մեջ»,- ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ ասել է Մխիթար Հայրապետյանը։

Մանրամասնելով ներկայացված փոփոխությունների փաթեթը՝ նախարարը նշել է.

«Կառավարության կողմից սահմանված պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին առաջարկվում է  աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար՝ եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով աջակցություն: Ընդ որում աշխատանքային միգրանտների մասով աջակցությունը նախատեսվում է տնտեսավարող սուբյեկտին՝ տեխնոլոգիական ընկերություններին,  տրամադրել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Այնուհետև, 2026 թվականի հունվարի 1-ից այս աջակցությունը նախատեսվում է տրամադրել աշխատանքային միգրանտ  հանդիսացող վարձու աշխատողին:

Մասնագիտական  աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման դեպքում, առաջարկվում է տնտեսավարող սուբյեկտներին եռամսյակային կտրվածքով, տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն:

Նախագծում խմբագրվել է նոր աշխատողի հասկացությունը, որի արդյունքում հանվել է տարիքային շեմը»:

Փոփոխություններ են իրականացվել  նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում։

Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված՝ շահութահարկով հարկման նպատակով ծախսեր կատարելու սահմանափակումը նախատեսվել է կիրառել ոչ թե բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառության հարկ վճարողներից կատարվող ձեռքբերումների մասով, այլ՝ նույն սուբյեկտներից, միայն բարձր տեխնոլոգիաների գործունեության տեսակների ձեռքբերումների մասով։

Փոփոխություն է կատարվել նախագծի 6-րդ հոդվածում և սահմանվել, որ միաժամանակ ԲՏԱ և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու դեպքում՝ մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով նվազեցումը չի կարող գերազանցել հաշվարկված շահութահարկով հարկման բազայի 50 տոկոսը։

Միևնույն ժամանակ՝ հարկման բազայի 50 տոկոսը չգերազանցելու սահմանափակումը չի տարածվում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող այն շահութահարկ վճարողների վրա, որոնք եկամուտները ստացել են բացառապես այդ աշխատանքներից կամ միաժամանակ ստացել են այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը։

Առաջարկվում է նաև շրջանառության հարկի դրույքաչափը՝ 2 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս։

Օրինագծերի շուրջ հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Նա նշել է, որ օրինագծերի շուրջ տեղի են ունեցել քննարկումներ, խորհրդարանական լսումներ ոլորտի ընկերությունների, փորձագետների  մասնակցությամբ, ինչի արդյունքում՝ ներկայացված փաթեթը երկարաժամկետ կտրվածքով կանխատեսելիություն է ապահովում բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար և Հայաստանը դիրքավորում է որպես մրցակցային և գրավիչ ուղղություն։

Ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Նա շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանն ու նախարարին, Ֆինանսների նախարարին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին  այս կարևոր օրինագծի ընդունման ընթացքում համատեղ աշխատանքի համար։ Հակոբ Արշակյանը շեշտադրել է  առաջարկված այն փոփոխության տրամաբանությունը, որը վերաբերում է աշխատանքային միգրանտներին տրամադրվող աջակցությանը։

«Այսպիսով հաստատում ենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից  սկսած նրանք իրենց վճարած եկամտահարկերի 60 տոկոսի չափով կստանան աջակցություն»,- ասել է Արշակյանը, նաև մանրամասներ ներկայացրել գիտահետազոտական աշխատանքներում ներգրվված աշխատակիցներին և նոր աշխատողների ներգրվման դեպքում ընկերություններին տրամադրվող աջակցության վերաբերյալ։

Հանդես գալով եզրափակիչ ելույթով՝ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող նոր օրենքով, որի արժեքն ավելին է քան 29 մլրդ ՀՀ դրամը, շրջադարձային  փոփոխություններ կբերվեն տեխնոլոգիական ոլորտում:

Օրինագծերի շուրջ գրավոր առաջարկություններ են ներկայացրել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ու պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։