Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետի հետ ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Յաշար Քադիօղլուի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Հասանովն ընդգծել է, որ երկու եղբայրական երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը զարգանում է՝ ինչպես մյուս ոլորտներում։ Նա նշել է ադրբեջանա-թուրքական ռազմական երկխոսության շրջանակում բարձր մակարդակով իրականացվող միջոցառումների կարևորությունը։

Թուրքական պատվիրակությանը տեղեկացվել է բանակաշինության ոլորտում հաջող բարեփոխումների մասին։

Թուրք գեներալն էլ հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության և եղբայրության վրա։ Ընդգծվել է, որ համատեղ զորավարժությունները մեծ նշանակություն ունեն փորձի փոխադարձ փոխանակման տեսանկյունից։

Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Թուրքական պատվիրակության և Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հանդիպմանն էլ ուշադրություն է դարձվել երկրների միջև ռազմական համագործակցության հետագա ընդլայնման նպատակով նման հանդիպումների անհրաժեշտությանը։ Նշվել է համատեղ զորավարժությունների ինտենսիվության ավելացման կարևորությունը՝ երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի