«Կարող ենք մնալ առանց ճանապարհի, գազի ու ջրի, կարևորը Ղարաբաղում ենք»․ ադրբեջանցի պատգամավորը հորդորել է չբողոքել խնդիրներից

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ագիլ Աբբասն այսօր խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ առաջարկել է  չբողոքել սոցիալական խնդիրներից։ Նա հայտարարել է, թե կարող են որոշ ժամանակ մնալ առանց դպրոցների, առանց ջրի, գազի և ճանապարհների, «գլխավորն այն է, որ Ղարաբաղը կառուցվում է»։

«Աղդամը 60 հազարանոց քաղաք էր։ Հիմա նախագահ Իլհամ Ալիևն այնտեղ 100 հազարանոց քաղաք է կառուցում։ Ղարաբաղում կառուցված քաղաքները ես կանվանեմ Իլհամ Ալիևի քաղաքներ։ Եթե ​​Ղարաբաղը կառուցվի, գազ ու ջուր կլինի։ Իմ գյուղում գազ չկա, երբ հանդիպում ենք, ասում եմ՝ 30 տարի առանց գազի ենք ապրում, հանուն Քելբաջարի, Աղդամի, Լաչինի մի 3 տարի էլ համբերեք»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Հավելենք, որ օրերս էլ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան դժգոհել էր սոցիալական ոլորտի խնդիրների վերաբերյալ պատգամավորների ելույթներից ու հորդորել, խնդիրներից բողոքելու փոխարեն, խոսել «արված աշխատանքների մասին»։

«Երբ լսում եմ ձեզ, սարսափում եմ։ Թվում է, թե երկիրն անդունդն գլորվում։ Սոցիալական ոլորտում այսքան բան է արվում, ինչո՞ւ ձեզանից ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Պետության կատարած աշխատանքի մասին պետք է շատ խոսել։ Ամեն խոսքի հետևում պետք է փաստ և խորը տրամաբանություն լինի, մեծ աշխատանք է կատարվել բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում»,- ասել էր Գաֆարովան։

Էմմա Չոբանյան