Բողոքի ցույցերի ֆոնին 5 երկրներում Վրաստանի դեսպանները հրաժարական են տվել

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Վրաստանի 5 դեսպաններ հրաժարական են տվել եվրաինտեգրումը հետաձգելու մասին երկրի կառավարության նոյեմբերի 28-ի որոշման դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Պաշտոնից հեռացել է նաև ԱԳ փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան, փոխանցում է The Moscow Times-ը։

Դեկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաստատել է ԱՄՆ-ում դեսպան Դավիթ Զալկալիանիի և փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի հրաժարականը։ Նույն օրը Լիտվայում Վրաստանի դեսպան Սալոմե Շապակիձեն հայտարարել է, որ «Վրաստանը Եվրոպա է» և ինքնակամ լքել պաշտոնը։

«Ինձ համար մեծ պատիվ էր մեկ տասնամյակից ավելի ծառայել Վրաստանի շահերին՝ նպաստելով նրա ինքնիշխանությանը և եվրաատլանտյան նկրտումներին»,- «X»-ում հրապարակված ուղերձում նշել է դիվանագետը։

Նոյեմբերի 30-ին էլ հրաժարականի մասին հայտարարել են Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատար Իրակլի Վեկուան և Նիդերլանդներում արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Սոլոմոնիան։ Իսկ նոյեմբերի 29-ին հրաժարականի մասին հայտարարել էր Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի