Արագածը՝ Էկոպարեկային ծառայության տարբերանշանի կենտրոնում

Լուրեր

08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ ստեղծված Էկոպարեկային ծառայության տարբերանշանի կենտրոնում Արագած լեռն է։ Տարբերանշանը ներկայացվել է այսօր ծառայության գործարկմանն ընդառաջ կազմակերպած միջոցառման ժամանակ։

Էկոպարեկային ծառայության տարբերանշանի աջ կողմում կարմիր գույնով պատկերված է կրակ, իսկ ձախում՝ կապույտով ջրի կաթիլ։ Ներքևի հատվածում Հայաստանի դրոշն է, որի վերին մասում պատկերված են եղջերու, ծառեր, թռչուններ։ Տարբերանշանի վրա հայերենով և անգլերենով գրված է ծառայության անվանումը։ Տարբերանշանը փակցված կլինի էկոպարեկների համար նախատեսված հագուստի վրա։ Այն նաև ծառայության կայքի նոր լոգոն է։

Գաղտնիք չէ, որ կառավարությունն այլևս չի դիտարկում Արարատ լեռը որպես խորհրդանիշ այնպես, ինչպես օրինակ ՀՀ զինանշանի դեպքում է։ Ուղիղ 1 տարի առաջ այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան հյուրերի էր դիմավորում կառավարության շենքի սրահում, որի պատին Արագածի մեծադիր նկարն է։ Իսկ դրանից ամիսներ առաջ ասուլիսում առաջին անգամ ՀՀ ամենաբարձր գագաթի մասին խոսել էր քաղաքական ենթատեքստով։

Թեմայի առնչությամբ դիտեք նաև Factor TV-ի «Սարի հակառակ կողմը» տեսանյութը։

Անի Թամրազյան