Թբիլիսիի դատարանը որոշել է Ալիևի քննադատ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին արտահանձնել Բաքվին

Լուրեր

22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
Բոլորը

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանին արտահանձնել ադրբեջանական Azel.TV կայքի ղեկավար Աֆղան Սադիգովին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է նրա կինը՝ Սևինջ Սադիգովան։

Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։

«Աֆղանն արդեն 69 օր է, ինչ հացադուլ է անում, և նրան ծանր վիճակում անվասայլակով տեղափոխել են դատարան։ Իմ կարծիքով՝ նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Նա ոչինչ չասաց, միայն նայում էր շուրջը»,- պատմել է ընդդիմադիր լրագրողի կինը։

Վրաստանի սոցիալական արդարության կենտրոնին, որը պաշտպանում է լրագրողի իրավունքները, հայտնել են, որ երկրի Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Սադիգովին Ադրբեջանին արտահանձնելու խնդրանքով։

Աֆղան Սադիգովը և նրա պաշտպանները դատարանում ասել են, որ նրա արտահանձնումն Ադրբեջան կնշանակի քաղաքական հետապնդում՝ կառավարության նկատմամբ կոռուպցիայի վերաբերյալ  նրա քննադատությունների համար: Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է փաստեր, որ Սադիգովը նախկինում ենթարկվել է հետապնդումների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, և դա կկրկնվի, եթե նա արտահանձնվի։ Սակայն դատարանն այս բոլոր փաստերը հաշվի չի առել։

Հավելենք, որ Սադիգովը  սեպտեմբերի 21-ից հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր ձերբակալության և ապաստան չտրամադրելու դեմ։ Հոկտեմբերի 8-ին հացադուլի արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, և նրա տեղափոխվել էին բանտային հիվանդանոց։ Վրաստանի իշխանությունները հրաժարվել են նրան քաղաքական ապաստան տրամադրել։

Վրացական կողմն իր մերժումը բացատրել է, իբր, նրա դեմ հարուցված գործում «քաղաքական դրդապատճառների բացակայությամբ»։

Սադիգովի արտահանձնման համապատասխան հարցումն Ադրբեջանի գլխավոր դատախազությունից վրացական կողմը ստացել է հուլիսին։ Դրանում ասվում է, որ մայիսի 10-ին Սադիգովի դեմ քրեական գործ է հարուցվել շորթման մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Էմմա Չոբանյան