Պլաստիկ վիրահատության ժամանակ գրանցված մահվան դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի հետ կապված տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

«Սամվել Սարգսյան և գործընկեներ» ՍՊԸ-ի («Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոն) վերաբերյալ ստացված տեղեկատվության հիման վրա տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող՝ Վահագն Գրիգորյանի հոկտեմբերի 9-ի հրամանով հարուցվել է վարչական վարույթ, որը գտնվում է ընթացքային փուլում, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պլաստիկ վիրահատության ժամանակ գրանցված մահվան դեպքից հետո ստուգումներ են իրականացվել «Արթկոսմեդ»-ում։

Ավելի վաղ Factor.am-ի հարցին ի պատասխան առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր՝ եթե տեսչական մարմինը «Արթկոսմեդ»-ում հայտնաբերի խախտումներ, ապա կդիտարկվի լիցենզիան դադարեցնելու հարցը։

«Կազմակերպությունն ունի լիցիենզիա, լիցենզիայի պայմաներին հետևելու հանգամանքը պետք է տեսչական մարմինները պարզեն և եթե հայտնվեն խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը։ Մենք հետևողական ենք լինելու, որ պարզվեն ամբողջ հանգամանքները, ինչն է հանդիսացել մահվան պատճառը, արդյոք տեղի է ունեցել բժշկական սխալ և ինչպիսին․ դրանից հետևությունները շատ խիստ են արվելու»,- նշել էր նախարարը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ շեշտել են, որ վարչական վարույթի ընթացքում լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացող խախտումներ հայտնաբերելու դեպքում, տեսչական մարմինը համապատասխան լիցենզիայի կասեցման միջնորդություն կներկայացնի առողջապահության նախարարություն։

Հիշեցնենք, որ 1,5 ամիս առաջ այս կենտրոնում պլաստիկ վիրահատության ժամանակ մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Նրա ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է սկսել։ Վիրահատությունը կատարած պլաստիկ վիրաբույժ և կենտրոնի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ կնոջ մահը կապելով սրտի կաթվածի հետ։

Հավելենք, որ Արթուր Սարգսյանը շարունակում է սոցցանցերի իր էջերում ակտիվորեն գովազդել պլաստիկ վիրաբուժական կենտրոնը՝ ներկայացնելով այն միջամտությունները, որոնք կատարվում են կենտրոնում։

Նշենք նաև, որ նույն կենտրոնում մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին։

Մանյա Պողոսյան