Սպիտակ տունը հայտարարել է, որ մտադիր չէ միջուկային զենք փոխանցել Ուկրաինային

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

ԱՄՆ-ը չի նախատեսում միջուկային զենք փոխանցել Ուկրաինային։ Այս մասին Newsweek-ին ասել են Սպիտակ տանը՝ մեկնաբանելով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հրապարակումը, որում նա պնդում է, թե Վաշինգտոնը «լրջորեն քննարկում է այս տեսակի զենքը Կիևին մատակարարելու հետևանքները»։

Նոյեմբերի 26-ին Տելեգրամ հարթակում Մեդվեդևը նշել է, որ Ուկրաինային միջուկային զենքի փոխանցման մասին քննարկումները կարող են ընկալվել որպես Ռուսաստանի հետ միջուկային հակամարտության նախապատրաստում։ Նա նշել էր, թե նման զենքի փաստացի փոխանցումը կմեկնաբանվի որպես ագրեսիայի ակտ Ռուսաստանի Դաշնության դեմ՝ հիշեցնելով միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքների 19-րդ կետը։

«Հետևանքներն ակնհայտ են»,- սպառնացել էր նա։

Նոյեմբերի 19-ին Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի միջուկային դոկտրինի նոր տարբերակը։ Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային պետության կողմից միջուկային տերության աջակցությամբ կհամարվի համատեղ հարձակում, որն ընդլայնում է Մոսկվայի կողմից իր միջուկային զինանոցն օգտագործելու հիմքերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի