Ռոբերտ Քոչարյանն իր ֆինանսական միջոցներով կարող է «վերցնել» որևէ կուսակցություն. Արմեն Բաղդասարյան

Լուրեր

16.02.2026 | 16:13
Ամերիկյան մոդուլային ատոմակայանը մի շարք առավելություններ է ունենալու․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:06
Հունվարին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 2,4 միլիոն դոլարի արտադրանք
16.02.2026 | 16:00
Համաձայն չեմ «խլել» եզրույթի հետ․ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ՀԷՑ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 15:55
Տիգրան Դադունցը և ԺՀՄԻԳ առաքելությունը քննարկել են նախընտրական շրջանի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
16.02.2026 | 15:51
«Վեոլիա ջուրը» կպետականացվի՞․ ՀԾԿՀ նախագահը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 15:46
ԱՄՆ Գլխավոր դատախազությունն Էփշտեյնի ֆայլերում առկա ավելի քան 300 քաղաքական գործիչների և հայտնիների անուններ է հրապարակել
16.02.2026 | 15:36
Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար 600.000 դրամ կաշառք է վերցրել, սակայն որևէ պաշտոնյայի չի փոխանցել՝ խոստումը կատարելու համար․ ՀԿԿ
16.02.2026 | 15:27
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.02.2026 | 15:27
Վանաձորում սպանդանոցի գործունեություն է կասեցվել
16.02.2026 | 15:24
Մագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին չեմպիոն
16.02.2026 | 15:18
Կրեմլը կտրականապես հերքում է Նավալնիի թունավորման մեղադրանքները
16.02.2026 | 15:09
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում․ Գագիկ Սուրենյան
16.02.2026 | 15:00
ՀԷՑ-ը՝ հավելագրումների ահազանգերի մասին // Դավիթ Տոնոյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 14:54
Մխիթար Հայրապետյանը մանրամասնեց՝ երբ ԱԲ գործարանը կսկսի աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:51
ՀԷՑ-ը 145 հազար բաժանորդի 285 միլիոն դրամ տույժ է վճարել․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում ևս մեկ անգամ վերահաստատել է քաղաքականություն վերադառնալու իր ցանկությունը՝ չբացելով սակայն փակագծերը, թե այդ վերադարձն ինչ ձևաչափով կլինի․ «Դա կարող է լինել կուսակցության, շարժման, որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, նաև՝ կարող է անձնավորված, կամ ոչ անձնավորված լինել: Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել»,- նշել է 2-րդ նախագահը։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն իսկապես դեռևս կողմնորոշված չէ․ «Դրա համար էլ ասում է, որ հնարավոր է այլ կուսակցությունների աջակցության տեսքով իր վերադարձը լինի, քանի որ նա կուսակցական գործունեության փորձ չունի, դրա համար էր նախկինում ասում, որ իր կուսակցությունն իր ժողովուրդն է, հետևաբար հավանական է, որ նա իր ֆինանսական միջոցներն ու մարդկային ռեսուրսներն օգտագործի և ինչպես ասում են «վերցնի» որևէ այլ կուսակցություն»։

Հարցին՝ ո՞ր կուսակցությունը «կվերցնի» Ռոբերտ Քոչարյանը, քաղաքագետը պատասխանեց․ «Ամենայն հավանականությամբ դա կարող է լինել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա պատկերը ակնհայտ կլինի Երևանի ավագանու ընտրություններից հետո»։

Անդրադառնալով հարցազրույցում հնչեցրած որոշ դիտարկումների՝ ըստ որոնց Ռ․ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին համեմատել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հետ, նշել, որ Փաշինյանը գիսաստղ է, որը շատ արագ կայրվի, Արմեն Բաղդասարյանն ասաց․ «Բնականաբար, նման ձևակերպումները կարող են վերաճել փոխադարձ փոխհրաձգության, իսկ ինչ վերաբերում է նրան, որ շեշտել է իր կառավարման փորձն ու հմտությունը, ապա պետք է ասեմ, որ ես իր փոխարեն չէի հպարտանա այդ փորձով, քանի որ ապրիլյան հեղափոխությունը ցույց տվեց, որ կուտակված դժգոհությունները գալիս էին դեռևս նրա ժամանակներից։ Այնպես որ՝ նրա այդ փորձը միշտ չէ, որ հաջող է»։

Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք նաև՝ ինչ է ուզում հասկացնել Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում է, որ Պուտինի զանգը լուրջ աջակցություն է իր համար։ «Ռոբերտ Քոչարյանն անընդհատ այդ փաստը շեշտելով ուզում է ասել, որ ունի Ռուսաստանի աջակցությունը, իսկ այդ աջակցությունը հայ հասարակության մի հատվածի համար շատ կարևոր է, և ցավալիորեն մեզանում դեռ կա այն մտայնությունը, որ առանց Ռուսաստանի որևէ բան հնարավոր չէ։ Հիմա այդ մտայնությունը շահարկելով՝ 2-րդ նախագահը փորձում է հասարակության հենց այդ հատվածին ուղղորդել դեպի իր կողմը»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ թեև Քոչարյանը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում իր տեսակետներն առավել կոշտ է արտահայտել, սակայն մինչև վերջ անկեղծ չի եղել․ «Նա չի ներկայացրել քաղաքականություն վերադառնալու իր իրական պատճառը, որն ըստ իս, ինքնապաշտպանությունն է»։

Աղավնի Սուքիասյան