Նոր նշանակումներ կառավարությունում. ՔԿ-ն և ՊԵԿ-ը նոր ղեկավարներ ունեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

Կառավարության որոշմամբ Էդուարդ Հակոբյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Մեկ այլ որոշմամբ էլ Արթուր Պողոսյանը նշանակել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշումներին և նշել. «Ե՛վ պարոն Պողոսյանը, և՛ պարոն Հակոբյանը նոր մարդիկ չեն մեզ համար: Պարոն Պողոսյանն արդեն շուրջ 2 տարի Գլխավոր դատախազի տեղակալ է, պարոն Հակոբյանն արդեն շուրջ 2 տարի Ֆինանսների նախարարի տեղակալ է, դրանից առաջ էլ նրանք, համապատասխանաբար, աշխատել են իրավական համակարգում. պարոն Պողոսյանը գլխավոր դատախազի տեղակալ լինելուց առաջ եղել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Էդուարդ Հակոբյանը աշխատանքային ողջ գործունեությունն անցկացրել է Ֆինանսների նախարարությունում»:

Նոր նշանակված ղեկավարները շնորհակալություն են հայտնել վստահության համար: Էդուարդ Հակոբյանը նշել է՝ պատրաստ է առաջնորդել ՊԵԿ-ը՝ թիմի թիրախում ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի շարունակական զարգացումը, թվայնացումը, վերլուծական գործիքների և վարչարարական գործիքների կատարելագործումը, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական և ծանրակշիռ պայքարը: Արթուր Պողոսյանն էլ իր հերթին նշել է, որ մասնագիտական ողջ փորձը, ամբողջ ներուժը և գիտելիքները ծառայեցնելու է ՀՀ-ում օրինականության ամրապնդմանը, իրավակարգի հաստատմանը և քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացմանը: Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահն ընդգծել է՝ նպաստելու է հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ռազմավարական նպատակ ենք արձանագրել: Մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում, և «արդարություն» ու «արդարադատություն» հասկացությունները լինեն համարժեք, նույնական: Իհարկե, դա միայն Քննչական կոմիտեի լուծելի խնդիրը չէ, բայց ակնհայտորեն Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում: Բոլորիս հաջողություն եմ մաղթում այս հարցում»: