Քաղաքապետարանը դիմել է բջջային օպերատորներին՝ կարմիր գծերի վճարի խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու համար

Լուրեր

21.04.2026 | 13:40
Սարիկ Մինասյանի կողմից համացանցում հայհոյանքներ գրելու դեպքով վարույթ չի նախաձեռնվել
21.04.2026 | 13:36
Մոդրիչը 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ
21.04.2026 | 13:32
Ավտոբուսի վեճերը կապ չունեն քաղաքապետի խոսքի հետ․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:24
Հոդվածում նշված տեղեկությունները իրականության հետ կապ չունեն․ վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի դստեր հետ կապված հրապարակման մասին
21.04.2026 | 13:21
Հոգևորականները չեն կարող հայտարարագրման համակարգից դուրս լինել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 13:13
Թրամփը հայտարարել է, որ Իրանից ուրանի դուրսբերումը «երկար և դժվար գործընթաց կլինի»
21.04.2026 | 13:05
Արման Ծառուկյանը մտադիր է ինքնաթիռ գնել
21.04.2026 | 12:56
Քննարկելու ենք Հայաստանի համար նոր առաքելության հարցը. Կայա Կալլաս
21.04.2026 | 12:49
«Հանրային ձայնը» չի կարող մասնակցել ընտրություններին, կսատարենք ընդդիմադիր ուժերին․ Արտակ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 12:40
Ուկրաինական Սումիում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով 15 մարդ է վիրավորվել, Սլավյանսկում՝ 3
21.04.2026 | 12:34
Պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում իրենց շահերից ելնելով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 12:24
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններին չի մասնակցի «սպառնալիքների ստվերի տակ». Ղալիբաֆ
21.04.2026 | 12:15
Երևանում ավտոբուսի վարորդի են դանակահարել // ՀՀ-ն գազի գնի թանկացման ազդակներ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 12:06
«Ներքին կարգով եք մրցույթ անում», «Խնդրում եմ լռեք և լսեք». Զարոկյանն ու Ավինյանը բանավիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 12:05
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը ավտոկայանատեղիների՝ sms հաղորդագրությամբ վճարը բարձրացնելու առնչությամբ հաղորդագրություն է տարածել: 

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

ս.թ. հուլիսի 7-ին «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տարածած հայտարարությունն առ այն, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի համար գանձվող գումարի փոփոխություն կարող է նախատեսվել, տեղիք տվեց հակասական մեկնաբանությունների։ 

Թեև արդեն իսկ պարզաբանել ենք, որ ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում, և խնդիրը վերաբերում է վճարման ձևաչափով պայմանավորված լրացուցիչ առաջացող գումարներին, այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ, որպես Երևան համայնքի շահերից հանդես եկող կառույց, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորները մտահոգված են ստեղծված իրավիճակով։ 

Տեղեկացնում ենք, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաև էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը։

Միաժամանակ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի և կառույցների հետ՝ խնդրին առնչվող կողմերի հետ փոխգործակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Նախնական քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ։ 

Հաշվի առնելով գործընթացում ներգրավված կողմերի պատրաստակամությունը` լիահույս ենք, որ խնդիրը շուտով արդյունավետ հանգուցալուծում կունենա և վերջնական արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։

Նշենք, որ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն օրեր առաջ  իր բաժանորդներին  տեղեկացրել էր sms- հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղերի վճարի գանձման գումարի ավելացման մասին։  

Այս առնչությամբ հաջորդ օրը ՎիվաՍել ՄՏՍ-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ կարմիր գծերի SMS-ների համար միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ: Ապա հաջորդեց Beelin-ի պարզաբանումը, ըստ որի՝ Sms-ով ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում փոփոխություն չի կատարվել: