Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել են պարտավորությունները

Լուրեր

30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, ««Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
30.04.2026 | 19:33
Քվե՝ վարկի դիմա՞ց․ ինչպես է Սամվել Կարապետյանը մեկնաբանում իր ուժին վերագրվող ընտրակաշառքի դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:25
Brent տեսակի նավթի գինը հասել է 2022թ․ փետրվարից ի վեր ամենաբարձր մակարդակին
30.04.2026 | 19:12
Ադրբեջանում Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու մասին դեռևս խոսք չկա. Պեսկով
30.04.2026 | 19:00
Ինչպե՞ս հրաժարվենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթից, եթե այլընտրանք չունենք․ սխալ է անվտանգությունը մերկ թողնել․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 18:53
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
30.04.2026 | 18:51
ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով
30.04.2026 | 18:41
ԵՄ-ն 8.55 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի կրթական բարեփոխումներին
Բոլորը

2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հունիսի 7-ի դրությամբ ամբողջությամբ մարել են ունեցած շուրջ 1.16 մլրդ դրամի բոլոր պարտավորությունները․ տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մնացած 7 ընկերությունների նկատմամբ հարուցել է վարույթներ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման առերևույթ առկայության հիմքով։

Վարույթների ընթացքում՝ նախքան վերջնական որոշման կայացումը, մթերողները կատարել են շուրջ 452 մլն դրամի պարտավորություն։ Ներկայումս առկա է միայն մեկ տնտեսավարող, որը դեռևս ունի 12 458 400 դրամի չմարված պարտավորություն։ Հարուցված վարույթների արդյունքներով 6 ընկերության նկատմամբ կիրառվել է 26 779 000 դրամի տուգանք»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարողը պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում: