Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը: Նախորդ դատակակ նիստին դատավորը որոշել է բերման ենթարկել Քոչարյանին, Խաչատուրովին և Օհանյանին` պատճառաբանությամբ, որ նրանք, ծանուցված լինելով, չեն ներկայանում նիստերին: Նրանցից Սեյրան Օհանյանը դատարանին հայտնել էր, որ Ազգային ժողովում ծանրաբեռնվածություն ունի:

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի պաշտպանները նախորդ դատական նիստերի ընթացքում հարց են բարձրացրել նաև, որ իրենց վստահորդները Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով մեղադրյալ չեն և պարտավորություն չունեն դատարան ներկայանալու: Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանին, նա ներկայանում է նիստերին, քանի որ բացի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ դրվագից դատարանում քննվում է նաև ենթադրյալ կաշառքի գործ, որով Արմեն Գևորգյանը մեղադրյալ է:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ սահմանադրական կարգի տապալման հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո Քոչարյանի, Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Արաքս Մամուլյան