Բայդենն ու Մակրոնը պատրաստվում են առաջիկա 36 ժամվա ընթացքում հայտարարել Լիբանանում հրադադարի մասին

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենն ու Էմանուել Մակրոնը պատրաստվում են առաջիկա 36 ժամվա ընթացքում հայտարարել Լիբանանում հրադադարի մասին, որտեղ մարտերը շարունակվում են իսրայելական բանակի և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման միջև։ Հղում անելով լիբանանյան չորս բարձրաստիճան պաշտոնյաների՝ այս մասին հայտնում է Reuters-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Երեքշաբթի Իսրայելի նախարարների կաբինետը ծրագրում է հանդիպել՝ զինադադարի համաձայնագիրը հաստատելու համար։

Լիբանանի խորհրդարանի փոխնախագահ Էլիաս Բու Սաաբը Reuters-ին տված մեկնաբանությունում ասել է, որ Բեյրութը «լուրջ խոչընդոտներ» չի տեսնում ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի ծրագրի իրականացման համար, եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «չփոխի միտքը»։

Նախօրեին էլ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը «շարունակում է աշխատել՝ փորձելու հասնել հրադադարի համաձայնության Իսրայելի ու «Հըզբոլլահի» միջև։ Նա հույս է հայտնել, որ դա կհաջողվի։ Միլլերը նշել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում կողմերը «զգալի առաջընթաց են գրանցել համաձայնության հասնելու ուղղությամբ»։

Reuters-ը գրում է, որ կողմերի միջև հրադադարի շուրջ բանակցությունները հիմնված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի 1701 բանաձևի կատարման վրա։ Ըստ այդմ՝ լիբանանյան կանոնավոր բանակը և UNIFIL-ի խաղաղապահ զորախումբը պետք է մտնեն Իսրայելի հետ սահմանակից լիբանանյան շրջան, իսկ շարժումը պետք է իր զորքերը դուրս բերի Լիտանի գետից այն կողմ, որը գտնվում է իսրայելա-լիբանանյան սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա։

Էլիաս Բու Սաաբի խոսքով՝ համաձայնագրի նախագիծը ենթադրում է իսրայելական զորքերի դուրսբերում հարավային Լիբանանից և այնտեղ լիբանանյան բանակի տեղակայում 60 օրվա ընթացքում։ Պաշտոնյայի խոսքով՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու է հինգ երկրներից բաղկացած հատուկ ստեղծված կոմիտեն՝ ԱՄՆ-ի նախագահությամբ, որի կազմում լինելու է  նաև Ֆրանսիան։

Միաժամանակ, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարել է, որ երկիրը որոշակի հանգամանքներում կպահպանի Լիբանանի հարավին հարվածելու կարողությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի