ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմտյան առաջատար ընկերությունները պետք է պատրաստվեն պատերազմի և հարմարեցնեն իրենց արտադրության և բաշխման շղթաները, որպեսզի ավելի քիչ խոցելի լինեն Ռուսաստանի և Չինաստանի շանտաժի դեմ, հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը:

«Եթե մենք կարողանանք ապահովել բոլոր կենսական ծառայությունների և ապրանքների առաքումը բոլոր պայմաններում, դա կլինի մեր զսպող ուժի հիմնական մասը», – ասել է Բաուերը, որի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Նրա խոսքով՝ հակառակորդին զսպելը ներառում է ոչ միայն ռազմական հնարավորություններ, այլ նաև պատերազմում առկա բոլոր գործիքների օգտագործումը։

«Մենք դա տեսնում ենք դիվերսիոն գործողությունների աճող թվի մեջ, Եվրոպան դա զգացել է նաև էներգիայի մատակարարման հետ կապված: Մենք կարծում էինք, որ համաձայնության ենք եկել «Գազպրոմի» հետ, բայց իրականում պայմանավորվել էինք պարոն Պուտինի հետ։ Նույնը վերաբերում է չինական ենթակառուցվածքներին և ապրանքներին: Մենք փաստացի պայմանագիր ենք կնքում Սի Ցզինպինի հետ»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի պաշտոնյան մատնանշել է արևմտյան երկրների մեծ կախվածությունը Չինաստանի մատակարարումներից, որտեղ արտադրվում է բոլոր հազվագյուտ հողային նյութերի 60%-ը և վերամշակվում՝ 90%-ը։ Ծովակալի խոսքով՝ Չինաստանից են նաև հանգստացնող, հակաբիոտիկների, հակաբորբոքային և հիպոթենզիայի բուժման համար նախատեսված քիմիական բաղադրիչները։

«Մենք միամիտ ենք, եթե կարծում ենք, որ Կոմկուսը երբեք չի օգտագործի այս իշխանությունը։ Եվրոպայի և Ամերիկայի բիզնեսի առաջնորդները պետք է հասկանան, որ իրենց կայացրած որոշումները ռազմավարական ազդեցություն ունեն իրենց երկրների անվտանգության վրա: Գործարարները պետք է պատրաստ լինեն պատերազմի սցենարին և համապատասխանաբար հարմարեցնեն իրենց արտադրական և բաշխման շղթաները»,- ընդգծել է Բաուերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի