Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Երկու ռուս օդաչուներ հինգ տարվա ազատազրկման են դատապարտվել 2022 թվականին Թուրքիայի Դենիզլի նահանգում հրշեջ ուղղաթիռի կործանման գործում ունեցած դերակատարման համար, որի հետևանքով երկու մարդ էր մահացել, գրում է Turkiye today-ը։

Դենիզլիի 3-րդ բարձր քրեական դատարանը վճիռներում որպես վթարի հիմնական պատճառ նշել է թռիչքների պլանավորման և վառելիքի կառավարման հարցում անփութությունը:

Դատարանը որոշել է, որ օդաչուները՝ Իլյա Իվեսենկոն և Եգոր Տուրկովը, վառելիքի մատակարարում չեն պլանավորել և թռիչքի ընթացքում միջանկյալ վայրէջք չեն կատարել վառելիքի լիցքավորման համար։ Այս անտեսումները հանգեցրել են արտակարգ իրավիճակի, երբ ուղղաթիռի շարժիչներից մեկը խափանվել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Տեխնիկական անձնակազմի անդամ Օմեր Քաան Չաքիրը, որը նույնպես անցնում էր գործով, արդարացվել է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Մարմարիսում անտառային հրդեհի մարմանն օգնելու նպատակով Կաստամոնուից ուղևորվող հրշեջ ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Դենիզլիի Չարդակ շրջանի մոտ: Վթարի հետևանքով զոհվել էին անձնակազմի ռուս անդամներ Ալեքսանդր Յակովլևը և Ալեքսեյ Վոլկովը: Եվս չորս մարդ, այդ թվում՝ երկու թուրքեր տեխնիկական անձնակազմից  և անձնակազմի երկու ռուս անդամներ, վնասվածքներ էին ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի