«Այդպես ավելի լավ է բոլորի համար». Պապուաշվիլին՝ Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների դեսպանների բացակայության մասին

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նոր խորհրդարանի առաջին հանդիպմանը օտարերկրյա դեսպանների բացակայությունը բացատրել է որպես «վրացական քաղաքականության մեջ օտարերկրյա մասնակցության գործիքավորման անհաջող փորձ», փոխանցում է Newsgeorgia-ն:

«Այսօր Վրաստանի քաղաքացիների կողմից ընտրված խորհրդարանի առաջին նիստն է։ Այս օրն առաջին հերթին մեր քաղաքացիների, նրանց ընտրած խորհրդարանի համար է։ Կառավարությունը, սահմանադրական մարմինները, ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները ներկա կլինեն խորհրդարանում, և այս օրը կդառնա մեր ազգային տոնը, ինչպես վայել է մեր երկրին»,- հանդիպման մեկնարկից առաջ լրագրողներին ասել է Պապուաշվիլին:

Անդրադառնալով խորհրդարանի անդրանիկ նիստին ԱՄՆ-ի ու ԵՄ անդամ երկրների դեսպանների մասնակցությանը՝ Պապուաշվիլին ասել է․ «Ինչ վերաբերում է արտասահմանյան երկրների ներկայացուցիչների մասնակցելուն կամ չմասնակցելուն, ապա մենք ունենք վրացական քաղաքականության մեջ օտարերկրյա մասնակցության անհաջող փորձ։ Կարծում եմ՝ սա ավելի լավ է բոլորի համար, որ Վրաստանի ներքին գործերին անտեղի միջամտություն չլինի։ Կարծում եմ՝ կարևոր է, որ խորհրդարանն ամբողջությամբ ունենա այս մոտեցումը»։

Այսօր Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի նիստը, որի լեգիտիմությունը չեն ճանաչում ընդդիմությունն ու նախագահը։ Սալոմե Զուրաբիշվիլին և չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հաղթահարել են ընտրական շեմը, պնդում են, որ հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվել են։

Հանդիպմանը մասնակցում են միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները, որոնք, ըստ ԿԸՀ-ի, հոկտեմբերի 26-ի ընտրություններում հավաքել են ձայների մոտ 54%-ը և օրենսդիր մարմնի 150 մանդատներից 89-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի