Կիպրոսը ծրագրում է անդամակցել ՆԱՏՕ-ին

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիպրոսը որոշել է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, հայտնում է հունական ekathimerini-ն՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը հոկտեմբերին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հեռանկարը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Կիպրոսի պաշտպանական ներուժի արդիականացմանը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու համար։ Նիկոսիան համոզված է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների և ներուժի առկայությունը երկիրը գրավիչ է դարձնում Վաշինգտոնի համար, նշում է Kathimerini-ն։

Բացի այդ, Կիպրոսը դիմել է ԱՄՆ-ին՝ ռազմական տեխնիկա ձեռք բերելու խնդրանքով, ինչպես նաև ցանկություն է հայտնել իր Ազգային գվարդիայի սպաներին ուղարկել ամերիկյան ռազմական ակադեմիաներում սովորելու։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ Կիպրոսը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու երկարաժամկետ և ռազմավարական առումով հիմնավոր ծրագիր ունի։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում այս պլանն անվանում են «հաղթանակի տարբերակ»։

Ծրագրի հիմնական տարրերն են Կիպրոսի կարգավորման առաջընթացը և Կիպրոսի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի