Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայինների է տեղակայել խորհրդարանի շենքի մոտ

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատներ են կենտրոնացվել Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, որտեղ այսօր ընթանում է նոր խորհրդարանի առաջին նիստը, գրում է Newsgeorgia-ն։

Ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները և գիշերվանից բողոքի ակցիա է անցկացնում Ռուսթավելի պողոտայում։ Նոր խորհրդարանում իշխող կուսակցությունը, որը ստացել է ձայների գրեթե 54 տոկոսը, այսօր ժամը 12-ին հայտարարել է խորհրդարանի առաջին նիստի մեկնարկի մասին։

Խորհրդարանի դիմաց վրաններ են տեղադրվել. բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք գիշերել են այստեղ։ Նրանք, ովքեր գիշերել են տանը, վաղ առավոտից վերադարձել են խորհրդարանի շենքի մոտ։

Խորհրդարանի շենքին հարակից Ազատության հրապարակում հարյուրավոր ոստիկաններ և հատուկ տեխնիկա է կուտակվել, այդ թվում՝ վերջերս ՆԳՆ-ի կողմից գնված ջրցան մեքենաներ։

Գիշերը Թբիլիսիոմ հիմնականում հանգիստ է անցել, ոստիկանները չեն հեռացրդել վրանները։ Առավոտյան ցուցարարների ու ոստիկանների թիվը սկսել է աճել, բայց այս պահին անվտանգության ուժերն ավելի շատ են, քան ցուցարարները։ Ոստիկանությունը կենտրոնացած է ծառայողական մուտքերի մոտ, ամրացվել են խորհրդարանի դարպասները, տեղակայվել են լրացուցիչ ցանկապատներ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի