Վրաստանի իշխող կուսակցությունն արագացնում է նոր նախագահի ընտրությունը

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի իշխող կուսակցությունն արագացնում է նոր նախագահի ընտրությունը։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ այն տեղի կունենա մինչև տարեվերջ, գրում է Newsgeorgia-ն։

Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունվարի սկզբին։

«Կան որոշակի հանգամանքներ, որոնք կարևոր է հաշվի առնել։ Կարևոր է, որ և՛ ընտրությունները, և՛ երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունների օրը հայտնի կդառնա վաղը։ Թեկնածուի անունը դեռևս չի նշվում։

Սալոմե Զուրաբիշվիլին ուղղակիորեն ընտրված Վրաստանի վերջին նախագահն է։ Սահմանադրության մեջ ավելի վաղ կատարված փոփոխությունների համաձայն՝ այժմ Վրաստանում նախագահին ընտրելու է 300 ընտրիչներից բաղկացած կոլեգիան։ Դրանում կընդգրկվեն նոր խորհրդարանի պատգամավորներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և քաղաքական կուսակցությունների թեկնածուներ՝ համամասնական քվոտաներով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի