Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցում ներկայացրել է կառավարության նոր կազմը։ Վրաստանի «Առաջին ալիքի» հաղորդմամբ՝ կառավարության կազմում տեղի է ունեցել երեք փոփոխություն, որոնք ազդել են արտաքին գործերի, արդարադատության, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունների վրա։

Ըստ այդմ, նոր կառավարության կազմում չեն լինելու Իլյա Դարչիաշվիլին, Ռատի Բրեգաձեն և Օթար Շամուգիան։

Կոբախիձեն կառավարության հետևյալ կազմն է առաջարկել. ԱԳ նախարար՝ Մակա Բոչորիշվիլի, արդարադատության նախարար՝ Անրի Օխանաշվիլի, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Դավիթ Սոնգուլաշվիլի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Լևան Դավիթաշվիլի, պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիկովանի, ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլի, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Կարսելաձե, ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի, կրթության, գիտության և երիտասարդության նախարար՝ Ալեքսանդր Ցուլաձե, Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Միխայիլ Սարջվելաձե, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի, մշակույթի ու սպորտի նախարար՝ Թինաթին Ռուխաձե։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի