ՌԴ-ն ակնկալում է հասնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշի՝ 14-16 միլիարդ դոլարի․ Սերգեյ Կոպիրկին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունների մասին խոսակցությունը պետք է սկսել նրանից, որ դրանց դինամիկ զարգացման կատալիզատորը մեծապես Եվրասիական տնտեսական միության հարթակում համագործակցությունն է։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մեր փոխադարձ առևտրի տպավորիչ ցուցանիշները պարզապես անհնարին կլինեն առանց ԵՏՄ մարմինների արդյունավետ ջանքերի՝ վերացնելու առևտրային և վարչական խոչընդոտները, ապահովելով անդամ երկրների անցումը ընդհանուր տեխնիկական, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշներին՝ Եվրասիական տնտեսական տարածքի երկրների իրավասու պետական ​​գերատեսչությունների միջև հստակ համակարգման ձևավորմամբ։ Նույն գործոնները նպաստել են Ռուսաստանի՝ Հայաստանի տնտեսության մեջ առաջատար ներդրողի հայտնվելուն։ Ռուսական կուտակված ներդրումների ընդհանուր մակարդակը շուրջ 4 մլրդ դոլար է»,- ասել է Կոպիրկինը։

Նա հավելել է, թե ակնկալում են երկրների միջև ապրաշրջանառությունը հասցնել ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի։

«Եթե ​​խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 միլիարդ դոլարի նշագիծը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 7,4 միլիարդ դոլար։ Ակնակալում ենք պահպանել տեմպն ու դուրս գալ ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի մակարդակի։ Մենք նաև աշխատում ենք հանրապետությունում համատեղ տնտեսական նախագծեր սկսելու ուղղությամբ, որոնք շոշափելի ներդրում կունենան հայկական արդյունաբերության զարգացման գործում, կստեղծեն նոր աշխատատեղեր և կավելացնեն բյուջեի հարկային մուտքերը»,- նշել է ՌԴ դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի