«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը: Նրա կարծիքով՝ կլիմայի փոփոխության, գլոբալ տաքացման հիմնական վտանգն այն է, որ այդ գործընթացները մեծացնում են անկանխատեսելիությունը մարդկանց կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած ժողովրդագրությունից, վերջացրած գյուղատնտեսությամբ: Ըստ հաղորդման հյուրի՝ իրավիճակի բացասական զարգացումը, ի վերջո, կստիպի բոլոր կառավարություններին լուրջ վերաբերվել այդ հարցին:

Նավթային ռեսուրսներն անխնա շահագործող Ադրբեջանի տնտեսությունը, ըստ բնապահպանի, դժվար է անվանել «կանաչ»: Ապշերոնի թերակղզին ծայրահեղ աղտոտված տարածք է, սակայն դրա վրա աչք են փակում ոչ միայն պետությունները, այլև որոշ հասարակական միջազգային կառույցներ։ «Կանաչ» հիմնադրամները շարունակում են աջակցել Ադրբեջանին, ինչից կարելի է եզրակացնել, որ այդ հիմնադրամներն այնքան էլ «կանաչ» չեն:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է անի շարքային քաղաքացին բնապահպանական խնդիրների լուծման համար, Ինգա Զարաֆյանը նշում է՝ քաղաքացին պետք է հաշվի առնի, որ հարկատու է: Որպես հարկատու՝ նա իրավունք ունի, մասնավորապես, պահանջելու, որ օրենքներն ամբողջ ծավալով կատարվեն:

Ի դեպ, հարղորդման հյուրը հիշեցնում է, որ Հայաստանում իր ոլորտին վերաբերող օրենքները բավականին լավն են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան