Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական  կուսակցության՝ CHP-ի նախագահ Օզգուր Օզելը մանրամասներ է հայտնել երկրի հետախուզական ծառայության  ղեկավար Իբրահիմ Քալընի՝ CHP-ի կենտրոնակայան կատարած վերջին այցի մասին՝ այդ հանդիպումը համարելով «պատմական» հանգրվան ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում, գրում է Turkiye today-ը։

Այս համագործակցությունն ընդգծում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության և նրա ազգային հետախուզական գործակալության  ընդհանուր մտահոգությունները  Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված կազմակերպությունների, այդ թվում՝ FETO-ի, PKK-ի և «Իսլամական պետության» ներթափանցումը կանխելու վերաբերյալ:

«Թուրքական հետախուզությունը ճեպազրույցներ է  ներկայացրել PKK-ի, FETO-ի և «Իսլամական պետության», ինչպես նաև վերջինի հետ կապված այլ ծայրահեղականների վերաբերյալ: Փորձագետները խոսել են այս հարցերի շուրջ, իսկ Քալընը ներկայացրել է հիմնական կետերը: Մենք 15 հարց ենք տվել։ Դրանցից 9-ին ուղղակիորեն պատասխանել են, իսկ մնացած 6-ը լրացուցիչ պարզաբանումներ են պահանջում»,- ասել է Օզելը՝ հավելելով․

«Մենք հետախուզական աջակցություն խնդրեցինք՝ ապահովելու համար, որ FETO-ն կամ այլ ահաբեկչական խմբավորումները չներթափանցեն CHP: Թուրքիայի հետախուզությունը համաձայնել է աջակցել»։

Հանդիպումը պլանավորվել է թուրքական հետախուզության հետ համաձայնեցված և անցկացվել է խիստ անվտանգության պայմաններում: Օզելը հրաժարվել է նշել ներկաների անունները, բացի կուսակցության գլխավոր քարտուղար Սելին Սայեկ Բոկեից:

Նա նաև հաստատել է, որ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին թուրքական հետախուզության  կողմից հսկողության մասին մեղադրանքները հանդիպման ընթացքում չեն քննարկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի